Ամեն անգամ, երբ դուրս ես գալիս տանից, բարձրացրո՛ւ կզակդ, գլուխդ բա՛րձր պահիր, հագեցրո՛ւ շնչուղիներդ թթվածնով, ագահորեն ներծծի՛ր արեգակնային լույսը, ողջունի՛ր ընկերներիդ ժպիտով և ողջ հոգիդ դի՛ր ամեն մի ողջույնի մեջ:
Մի՛ վախեցիր, որ քեզ սխալ կհասկանան և վայրկյան անգամ մի՛ վատնիր թշնամիներիդ մասին մտածելու վրա: Աշխատի՛ր հստակ որոշել մտքումդ, թե ինչ ես ուզում անել, իսկ այնուհետև, առանց խուսափելու, առա՛ջ շարժվիր` ուղիղ դեպի նպատակդ: Մտածի՛ր մեծ և հիանալի գործերի մասին, որոնք ցանկանում ես իրականացնել, և այդ ընթացքում կբացահայտես, որ անգիտակցաբար օգտվում ես բոլոր հնարավորություններից, որոնք անհրաժեշտ են ցանկությանդ իրականացման համար, այնպես ինչպես կորալյան պոլիպն է ծովային մակընթացության ժամանակ ներծծում բոլոր անհրաժեշտ էլեմենտները: Մտովի պատկերի՛ր այն շնորհալի, լուրջ և հաջողակ մարդու դիմանկարը, ինչպիսին կցանկանայիր լինել, և մտքերդ ժամ առ ժամ կսկսեն քեզ դարձնել այդպիսին:
Միտքը մեծագույն ուժ է: Պահպանի՛ր պատշաճ հոգեվիճակ, եղի՛ր միշտ քաջարի, անկեղծ և բարձր տրամադրությամբ:
Ճիշտ մտածել նշանակում է ստեղծագործել: Ամեն ինչ իրականացվում է ցանկության միջոցով, և որևէ անկեղծ խնդրանք անպատասխան չի մնում: Մենք նմանվում ենք այն ամենին, ինչի հակում ունեն մեր սրտերը:
Գլուխդ բարձր պահի՛ր և ավելի հաճախ ժպտա՛: