Մասնագիտությամբ նկարիչ գարֆիկ Արաքս Սարգսյանը 25 տարեկան է, ծնվել և մեծացել է Երևանում: Համացանցում բում առաջացրած քսենոմորֆի հեղինակն է, Արաքսը առհասարակ զբաղվում է նկարելով և կերպարներ ստեղծելով, հիմա նաև special effects makeup-ով:
Արաքսը մասնակցում է լոսանջելեսյան Cinema Makeup School-ի Next level of cosplay մրցույթին և հաղթելու դեպքում կստանա հնարավորություն դպրոցում անվճար սովորելու:
Արաքսի օգտին կարող եք քվեարկել անցնելով հղումով:
Մրցույթին նա ներկայացրել է Alien ֆիլմում Գիգերի ստեղծած կերպարի՝ քսենոմորֆի քոսփլեյը։ Ինչպես նշեց Արաքսը,–ընտրել եմ իրեն որովհետև ամենահաջղված և բարդ creature-ներից է:

Քսենոմորֆին կյանքի կոչելու բարդ աշխատանքներեը տևեցին 50 օր:
Արդյունքը ուղղակի ցնցող է, օգնենք Արաքսին զարգացնելու իր ստեղծագործական skill-երը: Պարզապես անցնելով հղումով և քվեարկելով մեր հայրենակցի օգտին: