Ողջույն սիրելի ընթերցող։ Իրականում այն ամենը ինչ կկարդաք ստորև եղել է լոկ ֆեյսբուքյան ստատուս, բայց գործընկերներիս հորդորով տեղադրում եմ այն նաև բլոգում։
#իվենթշիկvibesbyԱննա շարք եմ սկսում։
Կիսվելու եմ #eventmanagement֊ի մասին իմ պատմություններով, մտքերով ու թիփերով։
Եվ այսպես #vibe1-ը նվիրում եմ ցուցանակներին։
Իվենթի ցուցանակներ՝ որևէ նյութի կամ տեխնոլոգիայի կիրառմամբ միջոցառման տարածքում հայտված ցանկացած անձի հարմարավետ տեղաշարժվելու և ապահով լինելու զգացողություն ստեղծելու միջոց։
Ավելի կոպիտ ասած, եթե ձեր 200+ մասնակցով իվենթին չկա ոչ մի ցուցանակ, ուրեմն դուք ձեր մասնակցին ասում եք “Թքած ունեմ քեզ վրա”։
Իսկ իր իվենթի մասնակցի վրա թքած ունեցող իվենթշիկների համար հատուկ տեղ կա դժոխքում։
Շատ կարևոր կետ։ Սնունդից հետո, երկրորդ ամենակարևոր բանը դա ապահովությունն է, որ պետք է զգա միջոցառման մասնակիցը։
Բոլորիս հայտնի մասլոյի բուրգը ընտիր համակարգ է իվենթի կառուցման համար ու պետք է սկսել հենց ներքևից։ Նախ բավարարել մարդու ֆիզիոլոգիական պահանջը, հետո ապահովության պահանջը, որից հետո նոր կարելի է մտածել նեթվորքինգի, ինքնադրսևորման հնարավորությունների և այլ activity-ների կազմակերպման մասին։
Վերադառնանք ցուցանակներին։
Հատկապես մեզ մոտ իրենք հաճախ լուրջ խնդիր են, որովհետև տարածքները, որոնք մենք վարձակալում ենք միջոցառումների համար հիմնականում հարմարեցված չեն ու չունեն համապատասխան ուղղորդումներ, բացառությամբ երևի միայն հյուրանոցների։ Բացի այդ, եթե անգամ ցուցանակներ լինում են, ապա դրանք հարմարեցված չեն հենց մեր իվենթին։
Այն պահից սկսած, երբ մասնակիցը մտնում է միջոցառման տարածք իր համար պատասխանատու է իվենթի կազմակերպիչը։
Եթե ըտրված տարածքում սանհանգույցը անհարմար տեղում է ու մասնակիցները չեն կարողանում գտնել, մեղավոր է միայն կազմակերպիչը, ով չի մտածել այդ մասին։
Առհասարակ հայկական իվենթներին հանդիպող ամենատարածված N1 բացթողումներից. բոլորը հմտորեն հոգացել են այն մասին, որ դու չիմանաս զուգարանի տեղը։ Էդ գաղտնի ինֆորմացիա է ու անպայման պետք է մի կես ժամ հարմար մարդ գտնելուց հետո, մոտենաս, կիսաշշուկով հարցնես “Կներեք, սանհանգույցը որտե՞ղ է”։
Հիմա հարց։ Ի՞նչն է խանգարում այդ իվենթի կազմակերպչին հարմար ու երևացող ցուցանակով հուշի, թե որտե՞ղ է այդ անտեր կարևոր տեղը։
Տարածված բացթողում N2
Ցուցանակ կա, նայում ես ինչ որ տեղ է ցույց տալիս սլաքով, բայց դեպի այդ կողմ մի 100 մետր տարածք է ու մինչև մի 3 անգամ այդ տեղով չես գնում֊ գալիս, չես գտնում։
Փոքր թիփ մեծ տարածքներում իվենթներ անողների համար։ Գրեք մետրերը։ Քանի մետրից է food court-ը, help desk-ը ու իվենթի մնացած կարևոր կետերը։
Թիփ N3
Իվենթի ցուցանակները սկսում են ձեր իվենթի մասնակցի տնից։ Ինքը պետք է հստակ իմանա ոնց է հասնելու ձեր իվենթին։ Այդ մասով ցուցանակներից բացի բազմաթիվ ուրիշ մեթոդներ կան դրան հասնելու։ Մի օր դրա մասին էլ կգրեմ։
Թիփ N4
Եթե իվենթի տարածքը մեծ է ու հատկապես բացօթյա, մասնակիցների հարմար տեղաշարժի կազմակերպումը պետք է սկսել ոչ միայն մուտքից այլ իվենթի բոլոր հնարավոր անկյուններից։
Օրինակ եթե ձեր info center-ը տարածքի կենտրոնում է, info center ուղղորդող ցուցանակները պետք է լինեն ոչ միայն մուտքի մոտից, այլև իվենթի ամենավերջին կետից։
Իսկ ամենավերջում ասեմ, որ ինտերնետում փորփրեք շատ հետաքրքիր ու յուրահատուկ մոտեցումներ կան ցուցանակների համար։ Նայեք, օգտագործեք, կիսվեք: