Այս փոքրիկ հեքիաթը փոխել է շատերի կյանքը: Եղե՛ք ուշադիր. կարդալուց հետո Դուք այլևս երբեք հին ձևով չեք նայի աշխարհին:
Հավատում եք, թե ոչ, բայց այս փոքրիկ հեքիաթը փրկել է շատ կյանքեր, շատ ամուսնություններ, շատ կարիերաներ:
«Ո՞վ գողացավ իմ պանիրը» գիրքը դեպքերի պատմություն է, որ տեղի է ունենում ինչ- որ լաբիրինթոսում, որտեղ չորս գլխավոր կերպարները որոնում են պանրի կտոր: Այդ պանրի կտորը խորհրդանշում է այն ամենը, ինչին ձգտում է մարդն իր որջ կյանքի ընթացքում՝ լավ աշխատանք, գումար, սեփական տուն, ազատություն, առողջություն, ճանաչում, հոգեկան հանգիստ և անգամ զվարճանքներ՝ մշակույթ, սպորտ, երաժշտություն, ճանապարհորդություներ…
Ամեն մարդ ունի իր պատկերացումները նրա մասին, թե ինչ արժեքներ են խորհրդանշվում պանրի կտորով, ինչի պատճառով էլ ինքը ցանկանում է գտնել կտորը՝ հավատալով, որ լինելու է երջանիկ: Երբ հասնում ենք ուզածին, շատ արագ սովորում ենք դրան, ընտելանում, իսկ կորցնելու դեպքում խուճապի ենք մատնվում, խառնվում իրար և ընկալում կատարվածը որպես ճակատագրի հարված:
«Ո՞վ գողացավ իմ պանիրը» սրամիտ հեքիաթ-առակը պատմում է, թե ինչ կպատահի, եթե թևաթափ լինեք և հակառակը՝ ինչի կհասնեք, եթե անկախ ամեն ինչից անընդհատ շարժվեք առաջ:
Ինչպես դառնալ հաջողակ սիրելի գործում և ինչպես հարմարվել բացասական հանգամանքներին, որոնք անընդհատ հայտնվում են մեր կյանքում: Ահա այս հարցի պատասխանն է, որ կարող եք գտնել: