Բեմի վրա նա սովորաբար տարօրինակ տեսք ունի՝ առանց կոստյումի և փողկապի: Այս մարդը գրել է մի գիրք, որը մինչ այսօր գտնվում է բիզնես գրականության TOP-10 ցանկում: “Funky Business – Talent Makes The Capital Dance” բեսթսելլերի համահեղինակը (գրքի վրա նա աշխատել է իր գործընկեր Յոնաս Րիդեստրալի հետ) աշխարհի ամենափայլուն մտածողներից մեկն է: Գիրքը դարձավ բիզնես գրականության հիթը և թարգմանվեց 32 լեզուներով։
Ականավոր շվեդ տնտեսագետ Կյել Նորդստրյոմը (Kjell A. Nordström) մայիսի 17-ին ելույթ կունենա Երևանում, որի ընթացքում կձևավորի ապագայի տեսլականը՝ հիմնվելով ժամանակակից միտումների վրա: Միջոցառման կազմակերպիչ skill.am օնլայն հարթակը յուրօրինակ իրադարձության այս տեսակը նախապատրաստել է ինսայթ սեսիայի ձևաչափով:
Նորդստրյոմի “Karaoke-capitalism” երկրորդ բեսթսելլերը (համահեղինակ՝ Յոնաս Րիդեստրալե) մի նոր ուղեցույց է այն մասին, թե ինչպես կարելի է գոյատևել նոր աշխարհում: Այդ բեսթսելլերում հեղինակները զարգացնում են “Funky Business – Talent Makes The Capital Dance” գրքի գաղափարները: Մինչդեռ այս գրքում մեջբերումների հնչերանգը փոխվում է՝ վերանում են լավատեսությունն ու ճարպկությունը:
Համաձայն “The Thinkers 50” վարկանշային ցուցակի, որը մենեջմենթի ոլորտում անցկացվում է երկու տարին մեկ անգամ, 2009թ. միջազգային մասշտաբով Կյել Նորդստրյոմը զբաղեցրել է 23-րդ տեղը՝ հայտնվելով Եվրոպայի հայտնի բիզնես-մտածողների հնգյակում: International Guru League վարկանիշը նրան նույնպես տվել է 5-րդ տեղը մենեջմենթի այնպիսի գուռուներից հետո, ինչպիսիք են Մայքլ Փորտերը, Հանս Թրոմփենարսուն և Տոմ Փիթերսը:
Կյել Նորդստրյոմի ինսայթ սեսիան տեղի կունենա Skill.am թիմի կողմից նախաձեռնած WORLD`S TOP SPEAKERS IN ARMENIA նախագծի շրջանակներում: Նախագիծը նպատակ ունի Հայաստանը վերածել մի հարթակի, որտեղ ելույթ են ունենում բարձրակարգ համաշխարհային բանախոսները, գրքերի հեղինակները և ականավոր մտածողները: