2018թ. մայիսի 17-ին Երեւանում պետք է ելույթ ունենար շվեդ տնտեսագետ Կյել Նորդստրյոմը իր «Business In FAANG Style» ինսայթ սեսիայով: Հաշվի առնելով Հայաստանում ծավալվող իրադարձությունները, ապրիլին միջոցառման կազմակերպիչ skill.am-ը՝ խորհրդակցելով մի շարք գործընկերների եւ մասնակիցների հետ, որոշում կայացրեց միջոցառումը տեղափոխել 2018թ. սեպտեմբերի 7-ին:
Մինչ Հայաստան ժամանելը Կյել Նորդստրյոմի հետ բացառիկ հարցազրույց անցկացրեց «Business In FAANG Style» ինսայթ սեսիայի գործընկեր՝ Մեդիամաքս լրատվական գործակալությունը:
– Արհեստական բանականությունը եւ դրա ազդեցությունը բիզնեսի եւ աշխատաշուկայի վրա եւս ակտիվ քննարկման թեմա է: Ոմանք ասում են, որ շատ մասնագիտություններ կանհետանան, մյուսները պնդում են, որ արհեստական բանականությունը կպահանջի ավելի մեծ թվով որակավորված մասնագետներ: Ձեր կարծիքով, կհաջողվի՞ արդյոք պահպանել հավասարակշռություն:
– Այո, մենք կգտնենք այդ հավասարակշռությունը: 15-20 տարի առաջ մենք ռոբոտներին արտադրության մեջ օգտագործել ենք մեջ հետեւյալ կերպ. աշխատողներին հեռացնում էին եւ փոխարինում ռոբոտներով: Այսօր կարող ենք ավելի խելացի կերպով գործել՝ օգտագործելով ալգորիթմ այնտեղ, որտեղ այսօր աշխատում են բանկային ծառայողը կամ ապահովագրական գործակալը:
Այդ հարցում երկրները տարբերվում են: Որոշ երկրներում, հատկապես եթե դրանք ցածր արտադրողականություն ունեն, մենք կփոխարինենք շատ աշխատատեղեր: Սա նշանակում է, որ հասարակ աշխատանք կատարելիս կարող եք մարդու փոխարեն հեշտությամբ օգտագործել մեքենա: Եթե խոսքն աշխատանքի բարձր արտադրողականություն ունեցող երկրների մասին է, ինչպիսիք են Շվեդիան կամ Ճապոնիան, ապա ռոբոտներով կարող է փոխարինվել աշխատատեղերի միայն 5-8%-ը, որովհետեւ այդ երկրներում արտադրությունն արդեն հասել է ծայրահեղ ռացիոնալ եւ արդյունավետ մակարդակի:
Ցածր արտադրողականություն ունեցող երկրներում կարելի է ակնկալել, որ որոշակի ժամանակահատվածում մեքենաները կփոխարինեն աշխատուժի 15-20%-ը: Սակայն կա մի կարեւոր «բայց». մենք հարկեր կգանձենք այդ մեքենաներից, որովհետեւ դրանք ստեղծելու են ավելացված արժեք, եւ, հետեւաբար, պետք է հարկվեն: Սա կլինի նոր հարկային բազա, եւ, իհարկե, այդ գումարները կարող են օգտագործվել ռոբոտացման հետեւանքները մեղմացնելու նպատակով:
Կյել Նորդստրյոմի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը:
Շնորհակալ ենք ինսայթ սեսիայի ինֆորմացիոն աջակից Մեդիամաքս լրատվական գործակալությանը՝ հարցազրույցը անցկացնելու համար:
Հարցազրույցը ամբողջությամբ կարդալու համար խնդրում ենք անցնել հղումով: