2010թ․-ին Pepsi-ի մարքեթինգային բաժնի աշխատակիցների մոտ մի խելահեղ միտք ծագեց․ նրանք որոշեցին 23 տարվա մեջ առաջին անգամ գովազդ չտեղադրել SuperBowl ամերիկյան ֆուտբոլի չեմպիոնական հանդիպման ժամանակ։ Փոխարենը Pepsi-ն որոշեց սոց․ ցանցեր Facebook-ում և Twitter-ում գովազդային արշավ սկսել։ SuperBowl-ը դիտում է միջինում 100 միլիոն մարդ և խոշոր բիզնեսները ծախսում են միլինավոր դոլարներ չեմպիոնատի ընդմիջման ժամանակ գովազդ ցուցադրելու համար։ Դրանից բացի, այս խաղի ժամանակ ցուցադրվող գովազդները ամենածախսատարն են։ Խոշոր կազմակերպություններն անգամ վարձում են հոլիվուդյան հայտնի աստղերին իրենց գովազդային հոլովակներում նկարահանվելու համար։
Մարքեթինգի նոր օրենքներ
Այն ժամանակ, SuperBowl-ում տեղադրվող գովազդը Facebook-յան արշավով փոխարինելը խելահեղություն էր թվում, սակայն այսօր այդ միտքն այդքան էլ խելահեղ չէ։ Ներկա պահին, ամենահաջող SuperBowl գովազդային արշավները իրենց մեջ են ներառում ինչ-որ տեսակ շփում հաճախորդի հետ։ Coca Cola-ի արշավներից մեկի ընթացքում հաճախորդները ընտրեցին իրենց SuperBowl-յան գովազդի ավարտը՝ կայքում քվեարկելով իրենց հավանած ավարտի օգտին։ Jaguar-ը ավելի քան 30 մարդ վարձեց իրենց SuperBowl-ի գովազդի ցուցադրման պահին հաճախորդների արձագանքները ուսումնաիրելու, վերահսկելու և նրանց հետ կապ հաստատելու համար։
Facebook-ը գերիշխում է բիզնես-սպառող շփումը և դարձել է դրա համար մեկ պլատֆորմը
Սոց․ ցանցերի աճի՝ հիմնականում Facebook-ի միջոցով, հայտնի բրենդերը ստիպված էին փոխել իրենց հաճախորդների հետ շփման քաղաքականությունը։ Այսօր, եթե հաճախորդը բողոք է գրում կազմակերպության Facebook-յան էջում կամ Twitter-ում, հաճախորդի սպասարկման ներկայացուցիչն անմիջապես արձագանքում է։ Սոց․ կայքերում տեղեկատվությունը շատ արագ է տարածվում, այդ իսկ պատճառով կազմակերպությունները ձգտում են հնարավորինս շուտ հարթել խնդիրները, նախքան դժգոհ հաճախորդը իր էջում կկիսվի իր դժգոհությամբ։ Հաճախորդների սպասարկումը հեռախոսազանգի միջոցով այլևս արդյունավետ չէ։ Շվեդ տնտեսագետ և բիզնես ռազմավարության մենեջեր Կյել Նորդստրյոմը այս երևույթը անվանում է “մտավոր մենաշնորհ”։ Facebook-ի տարածվածությունը և լայն օգտագործումը, ստիպում է սպառողներին և բիզնեսներին ընտրել Facebook-ը միմյանց հետ կապ հաստատելու միջոց։ Միացյալ Նահանգներում Twitter-ը նույնպես լայն տարածում ունի, բայց հայկական բիզնեսների համար այս սոց․ ցանցի օգտագործումը նախընտրելի չէ, քանի որ Հայաստանում քչերն են այն օգտագործում։
Սոց․ ցանցերի դերը բիզնես ոլորտում
Խոշորագույն բրենդերը հավաքում են թիմեր, որոնք զբաղվում են հետաքրքիր և տարբերվող սոց․ ցանցային քոնթենթի ստեղծմամբ և սոց․ ցանցերում հաճախորդների սպասարկմամբ։ Որոշ հայտնի կազմակերպություններ 2010թ․-ին արդեն իսկ շատ ուժեղ սոց․ ցանցային քաղաքականություն ունեին։ Չնայած նրան, որ կազմակերպությունները հասկանում էին սոց․ ցանցերի կարևորությունը, շատերը ուշ սկսեցին այն ճիշտ օգտագործել։ Անգամ այսօր շատ հայտնի բրենդեր դժվարանում են ճիշտ օգտագործել սոց․ ցանցերը իրենց արշավներում։
Վերջին 10 տարիները մեզ ցույց տվեցին սոց․ ցանցերի հզորությունն ու ազդեցիկությունը։ Դրանք կարող են ազդել սպորտայինից մինչև քաղակաքան իրադարձությունների ընթացքի վրա։ Վերջին տասնամյակի ընթացքում Facebook-ը շարունակաբար փոխում էր աշխարհը։ Ներկա պահին այն արդեն ավելի քան 2 միլիարդ օգտատեր ունի, և միայն ժամանակը ցույց կտա, թե ինչ հետագա զարգացումներ կունենան Facebook-ն ու այլ սոց․ ցանցերը առաջիկա տասնամյակի ընթացքում։
Իսկ ինչպե՞ս է Facebook-ին հաջողվել գերիշխել հաճախորդ-բիզնես շփումը և դառնալ դրա համար մեկ պլատֆորմը։ Ի՞նչ նմանատիպ փոփոխություններ են սպասվում բիզնես ոլորտում մոտակա ապագայում։ Ինչպե՞ս կարող է Ձեր կազմակերպությունը հասնել հաջողության ապագայի նոր ստանդարտներում։ Աշխարհահռչակ ռազմավարական մենեջեր Կյել Նորդստրյոմը կտա այս հարցերի պատասխանն իր “BUSINESS IN F.A.A.N.G. STYLE” ինսայթ սեսիայի ժամանակ։
Մայիսի 17-ին Երևանում հանդես կգա ականավոր շվեդ տնտեսագետ Կյել Նորդստրյոմը (Kjell A. Nordström) Հայաստանում իր տեսակի մեջ առաջինը հանդիսացող ինսայթ սեսիայով։ Կյել Նորդստրյոմը հանդիսանում է “Funky Business – Talent Makes the Capital Dance” և “Karaoke-capitalism” բեսթսելլերների համահեղինակը և ներկա ժամանակաշրջանում աշխարհի ամենափայլուն մտածողներից մեկն է համարվում:
Սեսիայի ընթացքում դոկտոր Նորդստրյոմը միջոցառման մասնակիցների հետ կձևավորի ապագայի տեսլականը՝ հիմնվելով ժամանակակից միտումների վրա, կկիսվի իր փորձով և ինսայթներով: Դոկտոր Նորդստրյոմը գնահատելով գիտության, տեխնոլոգիաների, տնտեսության և հասարակության երկարաժամկետ հեռանկարները՝ ռազմավարական ուղղություններ է սահմանում, որոնք կապահովեն ընկերության մրցակցային առավելությունները և երկարաժամկետ զարգացումը ապագայում:
Ծանոթացեք մանրամասներին, անցնելով այս հղմամբ։