Երբ Ձեզ հարկավոր է ցնցող զեկույց ներկայացնել, մեծացնել ընկերության շահույթները, կամ պարզապես գտնել Ձեր կոչումը, ապա անհրաժեշտ է ստեղծագործական մտածողություն և ճկուն միտք: Ահա 5 վարժություններ որոնք կօգնեն Ձեզ լուծել խնդիրները և առաջադրանքները ոչ ստանդարտ կերպով:
Վարժություն 1 «5 ինչուներ»
Խնդիրը լուծելու համար անհրաժեշտ ձևակերպել այն հասկանալ խնդրի էությունը: Դրանում կօգնեն 5 «ինչուներ»-ը
Օրինակ մեր խնդիրն է մեծացնել կարտոֆիլ ֆրիի վաճառքը: Ի՞նչ հարց է առաջանում Ձեր գլխում, երբ մտածում եք այդ խնդրի մասին: Տվեք այդ հարցը, և պատասխանը գտեք նրանում:
- Ինչու՞ են մարդիկ նախընտրում գնել մրցակիցների կարտոֆիլ ֆրին եթե ոչ մերը: Որեվհետև այն ավելի համեղ է:
- Ինչու՞ է այն ավելի համեղ, որովհետև նրանց համեմունքներն ավելի լավն են, քան մերը:
- Ինչու՞ են նրանց համեմունքներն ավելի լավը, որովհետև նրանց խոհարարը ավելի լավն է:
- Ինչու՞ է մեր գլխավոր խոհարարը վատը, քանի որ մենք կարևոր չենք համարել խոհարարին փոխելը:
- Ինչու՞ մենք մինչև այժմ նոր խոհարար չենք վարձել, որովհետև ոչ ոք չէր համարձակվել այդ մասին հայտնել տնօրենին:
Հարցրեք Ձեր «Ինչու»-ները և նրանցում փնտրեք պատասխանները, երբեմն նրանք իրենք են լուծում խնդիրները:
Վարժություն 2. «Հիմար հարցեր»
Իրավիճակը ավելի պարզ հասկանալու համար Ձեզ մի քանի «հիմար» հարցեր տվեք:
- Ո՞ր կենդանին է նման ի խնդրին
- Ինչու՞ է իմ խնդիրը նման առանց մարտկոցի լապտերին:
- Կամ ինչպե՞ս կարող եմ օգտագործել 2 ժամ արևի տակ դրված գազավորված ջուրը իմ խնդիրը լուծելու համար:
Ու՞ր կարող է տանել Ձեզ ձեր ֆանտազիան, տվեք ամենաօրիգիալ պատասխանները, մի փորձեք խելացի պատասխան տալ, այլ զվարճացեք: Գրեք պատասխանները, ևս մեկ անգամ կարդացեք և մտածեք, թե ինչպես կարող են դրանք օգնել Ձեր խնդրի լուծմանը:
Վարժություն 3 «3 պատմություններ»
Երբեմն խնդիրները լուծելու համար, խմդրին պետք է նայել այլ տեսանկյունից: Բայց սովորական իրավիճակում դժվար է դա անել, դրանում մեզ կօգնեն պատմությունները:
- Պատկերացրեք, որ Դուք ինչ որ հեռավոր երկրում եք գտնվում, փորձեք այդ վայրի մասին կարճ պատմություն գրել: Ինչպե՞ս կհաղթահարեիք այդ ստեղծագործական խնդիրը:
- Պատկերացրեք, որ ապրում եք մեկ այլ պատմական ժամանակաշրջանում: Գրեք, թե ինչպես եք լուծելու այն խնդիրը, որը դրված Ձեր առջև հիմա:
- Հիմնվելով տվյալ առաջադրանքի վրա գեղարվեստական ոճով պատմություն գրեք:
Կարդացեք յուրաքանչյուր պատմությունը, ասոցացրեք Ձեր առջև դրված խնդրի հետ, և փորձեք լուծումը գտնել այդ պատմություններում:
Վարժություն 4. «Միացրու զգացմունքներդ»
Որքան ավելի շատ ենք էմոցիոնալ կապով կապված խնդրին, այնքան ոչ ստանդարտ գաղափարներ ստեղծելու շանսը մեծ է: Օգտագործեք Ձեր զգացմունքները խնդրի վերջնական լուծումը ստանալու համար:
Օրինակ Ձեզ անհրաժեշտ է մտածել թե ինչ ձևով պետք է ներկայացնեք զեկույցը Ձեր տնօրենին: Փակեք Ձեր աչքերը և մտածեք թե ինչպիսի տեսք ունի իդեալական զեկույցը: Ի՞նչ եք զգում երբ ներկայացնում եք այն, ինչպե՞ս է այն հնչում, ինչպիսի՞ հոտ է գալիս, ինչպիսի՞ համ ունի, ուսումնասիրեք յուրաքանչյուր զգացումը, և պատկերացրեք է թե ինչպես եք հասնելու դրան:
Վարժություն 5. «Գաղափարների ճանապարհ»
Ինսայթը նման է երեկույթի ընթացքում բջջայինի զանգի այն չի լսվում ընդհանուր աղմուկի ֆոնի վրա: Ենթագիտակցության ձայնը լսելու համար անհրաժեշտ է ուղղակի թեթևանալ և հանգստանալ:
Հենց հիմա փակեք Ձեր աչքերը, պառկեք հատակին և միացրեք երևակայությունը, կենտրոնացրեք Ձեր շնչառությունը: Դուք կզգաք թե ինչպես են միանգամից մի քանի մտեր ծագում Ձեր գլխում, մի պայքարե՛ք նրանց դեմ, թողե՛ք ազատ թող ճախրեն: Այնուհետև պատկերացրեք այն ճանապարհը որով շարժվում են Ձեր մտքերը:
Ստեղծագործական մտածողությունը նվեր չէ որը շնորհվել է ընտրվածներին: Դա բնածին ունակություն է, որը կարելի է մարզել, ինչպես մարզասրահում:
Օգտագործեք այս վարժություններն ու տեխնիկաները, և Ձեր ուղեղը կսկսի գեներացնել փայլուն մտքեր: