Երևի թե բոլորը գիտեն՝ ինչպես ստեղծել հոլովակ։ Իսկ թե ինչպես ստեղծել հոլովակ, որը դիտողը կնայի սկզբից մինչև վերջ՝ արդեն ավելի դժվար առաջադրանք է։
Ամենից առաջ պարտադիր է սովորել հասկանալ և գուշակել մարդկանց նախասիրությունները և վարքագիծը։ Այստեղ առանց հոգեբանության գիտելիքների չի ստացվի։ Ստորև Ձեզ ենք ներկայացնում մի քանի խորհուրդ հիմնված մարդու հոգեբանական առանձնահատկությունների վրա, որոնք կօգնեն Ձեզ հոլովակ ստեղծելիս։
- Շարժե՛ք հետաքրքրություն
Որպեսզի մարդիկ ցանկանան դիտել Ձեր հոլովակը՝ մտածեք դրա համար ինչ-որ պրովոկացիոն վերնագիր․այդպես դիտողների մոտ կառաջանան մի շարք հարցեր, որոնց պատասխանները նրանք կցանկանան ստանալ ինչքան հնարավոր է շուտ՝ նայելով Ձեր հոլովակը։
Առաջացնելով հետաքրքրություն և թողնելով հարցեր առանց պատասխանների՝ Դուք ստեղծում եք, այսպես ասած, ինֆորմացիոն բացթողում Ձեր և նրա միջև, թե ինչ են ցանկանում իմանալ դիտողները։ Եվ, իհարկե, նրանք կցանկանան ինչքան հնարավոր է շուտ լրացնել այդ բացթողումը։
- Գնահատե՛ք Ձեր հանդիսատեսին
Պարզապես առաջացնել հետաքրքրություն հանդիսատեսի մոտ դեռ բավական չէ նրանց դեպի Ձեր հոլովակը գրավելու համար։ Հարկավոր է պահպանել նրանց ուշադրությունը, որպեսզի նրանք մինչև վերջ նայեն այն։ Այստեղ կարևոր է նաև հաշվի առնել հոգեբանական յուրահատկությունները․ մարդու ուշադրության կենտրոնացումը բավական երկար չէ այն նյութի վրա կենտրոնանալու համար, որը չի գրավում առաջին իսկ վայրկյաններից։
Օրինակ, facebook-ը 2016թ․ին վերլուծել է իր օգտատերերի՝ հոլովակների դիտելու տվյալները և եկել է ահա թե ինչ եզրակացության․ այն օգտատերերը, որոնք դիտել են հոլովակի առաջին 3 վայրկյանները, դիտել են այն ևս ամենաքիչը 30 վայրկյան։ Հետևաբար առաջին 3 վայրկյանների մեջ ներառեք Ձեր հոլովակի կարճ ներկայացումը․ դիտողը կըմբռնի արագ փոփոխվող սյուժեները և կիմանա, թե ինչի մասին է լինելու հոլովակը։
- Դարձրե՛ք Ձեր հոլովակը տեսանելի
Մանուկ հասակում աշխարհի ճանաչման մեր միակ միջոցը տեսողությունն էր։ Հենց այդ պատճառով էլ տեսողական տեղեկատվությունը մենք ընկալում ենք ավելի արագ և արդյունավետ։ Հետևելը միշտ էլ եղել է ինչ-որ բան սովորելու լավագույն միջոցը։
Հաշվի առնելով այս առավելությունները՝ համալրեք Ձեր հոլովակը դինամիկ պատկերներով, հայտնի ֆիլմերի տեսարաններով, նշանավոր մարդկանց մասնակցությամբ տեսանյութերով։
Կարդացե՛ք նաև Հմտություններ, որոնք կարելի է ձեռք բերել` չհեռանալով համակարգչից
- Պատմե՛ք պատմություն
Եթե Ձեզ ինչ-որ մեկը պատմում է մի ինչ-որ պատմություն, Ձեր հիշողության մեջ մնում է նրա անձնական փորձը և մտքերը։ Դուք սկսում եք զգալ այն, ինչն իրենք են զգում։
Օգտագործելով մեր հիշողությունները պատմության մանրամասները վերականգնելու համար՝ մենք փոխակերպում ենք այդ պատմության իրադարձությունները մեր սեփական մտքերի և փորձի։
Օրինակ, եթե Դուք նկարահանում եք հոլովակ, որտեղ ինչ-որ հայտնի ձեռնարկատեր պատմում է պատմություն իր ձեռնարկատիրական գործունեության, իր շահույթների, իր ապրած դժվարությունների մասին, նրա մասին, թե ինչպես է հաղթահարել դրանք և իր պայծառ ապագայի մասին, դիտողները կարող են իրենց պատկերացնել նրա դերում և հասկանալ ժամանակակից ձեռնարկատիրոջ մտածելակերպը։ Այս ամենը կարող է օգնել նրանց բացահայտել իրենց ձեռնարկատիրական գործունեության պոտենցիալը։
- Ոգևորե՛ք Ձեր հանդիսատեսին
Կոնկրետ բրենդի ընտրությունը շատ դեպքերում հանդիսանում է էմոցիոնալ որոշում։ Դա նման է լավագույն ընկերոջ ընտրությանը։
Մենք մեծ հաճույքով ժամանակ ենք անցկացնում այն մարդկանց հետ, որոնք մեզ երջանկացնում են։ Նույնկերպ և բրենդներն են․ մենք նախապատվություն ենք տալիս այն բրենդներին, որոնք մեզ հնարավորություն են տալիս զգալու երջանիկ։
Եթե Դուք ցանկանում եք, որպեսզի Ձեր հոլովակը տեղ գրավի դիտորդների սրտում, Դուք պարտավոր եք ստիպել նրանց ունենալ հաճելի զգացումներ։ Երջանկությունը, հույսը և հիացմունքը ամենատարածված զգացմունքներից են, որոնք ղեկավարում են վիդեո-կոնտենտը։ Հոլովակը պետք է ոգեշնչի ձեռնարկատերերին հետևել իրենց երազանքներին և հավատալ իրենց ուժերին։
- Դարձրե՛ք Ձեր հոլովակը ճշմարտացի
Վստահությունը մարքեթինգի աշխարհում կարևոր տարր է։ Եթե Ձեր դիտորդները չվստահեն Ձեզ, նրանք չեն օգտվի Ձեր վիդեո-կոնտենտից։ Լուսաբանե՛ք Ձեր հոլովակում արդիական հարցերը հայտնի և փորձառու ձեռնարկատերերի մասնակցությամբ․ դա Ձեր կոնտենտը կդարձնի ավելի ճշմարտացի և վստահություն կներշնչի Ձեր հանդիսատեսին։
Եթե Դուք պատկանում եք այն մարդկանց շարքին, ովքեր հոգեբանությանը վերաբերվում են ոչ ինչպես կրթական հաստատությունների պարտադիր առարկայի, այլ նայում են նրան՝ որպես մարքեթինգում օգտագործման արդյունավետ գործիքի, Դուք ՈՒՆԵՔ շանս ստեղծելու հոլովակ, որը կունենա դիտումների մեծ քանակ։ Չէ՞ որ հոգեբանությունը մարքեթինգի հիմքն է։