Ի՞նչ է ռիսկը: Մի կողմից՝ երջանիկ տոմս շահելու հնարավորություն, մյուս կողմից` ձախողվելու վտանգ: Արդյո՞ք պետք է ռիսկի դիմել, թե՞ ոչ: Այս հոդվածը ներկայացնում է Ձեզ 5 պատճառներ, թե ինչու է անհրաժեշտ է երբեմն գնալ վա–բանկ:
- Ռիսկը Ձեզ տեսանելի է դարձնում
Շատ մարդիկ նախընտրում են հնարավոր ուղիներից ամենահեշտը: Դա բացատրվում է այն փաստով, որ նրանցից շատերը չեն հավատում իրենց ուժերին և ունակություններին: Ռիսկը մշտական մարտահրավեր է, որն ուղեկցվում է անհանգստության զգացումով:
Ռիսկի դիմելը՝ հասարակությունում վարքի սովորական ձև չէ: Երբ ռիսկի եք դիմում, նշանակում է՝ ձեռնարկում եք գործողություններ, որոնք դուրս են գալիս սովորականի շրջանակներից: Եվ դրանով Դուք ուշադրություն եք գրավում:
Իսկ երբ Ձեզ նկատում են, ապա աշխատավայրում ավելի բարձր պաշտոն, շահավետ առաջարկներ ստանալու կամ հաճախորդներ ներգրավելու հնարավորությունները կրկնապատկվում են:
- Ռիսկը հանգեցնում է փոփոխությունների
Շատերը բողոքում են, որ իրենք ձանձրացել են իրենց վարած կենսակերպից: Տաղտկալի են թվում կյանքը, աշխատանքը, շրջակա միջավայրը և այլն: Եվ հարց է բարձրացվում, թե ինչպես փոխել ամենը:
Փակուղուց դուրս գալու միակ միջոցը` սկսել անել այն, ինչ նախկինում երբեք չեք արել: Իրականում, դա այդքան հեշտ չէ, ինչպես կարող է առաջին հայացքից թվալ:
Այլ բան անելը, այլ կերպ վարվելը սկզբնական փուլում միշտ անհարմարություն է պատճառում: Ավելին, դուք երբեք չգիտեք, թե արդյոք կհաջողվի հաջողության հասնել, և այս անորոշությանը ուղեկցում է նաև վախի զգացումը:
Բայց ճշմարտությունը կայանում է նրանում, որ ինչ-որ բան փոխելու միակ միջոցը դա ռիսկի գնալն է, թեև առանց նշանակալի արդյունքների հասնելու: Նույնիսկ եթե Ձեր պլանն անարդյունավետ է, հավատացած եղեք, որ այն շատ ավելի օգտակար փորձ կբերի, քան չափված և հանգիստ կյանքը:
- Ռիսկը ստիպում է, որ ինքներդ Ձեզ ողջ զգաք
Այո, գոհունակության որոշակի զգացում կա այն փաստից, որ ամեն ինչ ճիշտ եք անում, սակայն այս զգացողությունը երբեք չի համեմատվի ռիսկին դիմելու ընթացքում Ձեզ ուղեկցող հուզմունքի հետ: Միայն այս զգացմունքն արժե, որ ռիսկի դիմեք: Ժամանակի ընթացքում կնկատեք, որ նույնիսկ կախվածություն եք ձեռք բերում կրկին և կրկին վերապրելու այս զգացողությունը:
- Ռիսկը սահմանում է բարձր չափանիշներ
Ռիսկը ճանապարհ է բացում դեպի մեծագույն հաղթանակներ: Հաղթանակը ճաշակելուց անմիջապես հետո նոր չափանիշներ են ձևավորվում: Դուք այլևս բավարարվածություն կամ գոհունակություն չեք զգում նախորդ արդյունքներից: Այսուհետ Ձեզ ավելի շատ բան է պետք: Եվ դա Ձեզ դրդում է մշտապես գնալ առաջ: Այսպիսով, ստեղծվում է հարմարավետության նոր գոտի, որտեղ ռիսկը սովորական է դառնում, և նորմայի մակարդակը կտրուկ մեծանում է: Իսկ հետո հետևում են նոր հաղթանակներ, նոր արդյունքներ, նորմայի նոր մակարդակ, և ամեն ինչ կրկնվում է:
- Ռիսկը ցույց կտա, թե ինչի եք իրականում ընդունակ
Քանի որ ռիսկը հաճախ սեփական գաղափարների, վերաբերմունքի և նախասիրությունների արտահայտությունն է, այն կարող է Ձեզ շատ բան ասել: Ի վերջո, որքան շատ նոր բան փորձեք, այդքան ավելի նոր հնարավորություններ կհայտնաբերեք, ավելի լավ կճանաչեք ինքներդ Ձեզ: Եվ այս նոր իրավիճակներում հաջողություններին հասնելուն մեկտեղ՝ ձեռք կբերեք վստահություն:
Գաղափարը կայանում է նրանում, որ մենք պատկերացում անգամ չունենք մեր իսկական ունակությունների մասին, քանի դեռ չենք խիզախում ռիսկի դիմել: Մենք ինքներս եք որոշում թույլատրելի սահմանները:
Դուք կհարցնեք՝ ունի՞ արդյոք այս մեդալն իր հակադարձ կողմը: Այո, կպատասխանենք մենք: Դուք կարող եք վտանգել ամենը և ձախողվել: Հաջողությունը երաշխավորված չէ: Եվ այս պարագայում միայն Դուք եք որոշում՝ շարունակել բավարարվել նվազագույնով, թե փորձել ռիսկի գնալ հանուն երջանկության…