Թվային HR-ը մեծ հետաքրքրություն է առաջացնում HR մասնագետների և բիզնես առաջնորդների կողմից։ Այն թույլ է տալիս առավել լավ HR սպասարկում մատուցել, ինչպես նաև ազդում է աշխատակազմի հետ աշխատանքի վրա։
Մեզնից շատերի համար թվային HR-ը հետաքրքիր է թվում, սակայն դա իրո՞ք այդպես է։ Այն ներառում է մի շարք տերմիններ, որոնք իրականում անծանոթ են մեզ համար և հասկանալն ու դրանք կիրառելը կարող են ֆենոմենալ ազդեցություն ունենալ։
- Թվային HR
Սկսենք ամենահեշտ տերմինից՝ թվային HR: Վերջինս գործընթացի օպտիմիզացիա է, որտեղ նոր տեխնոլոգիաներ են ներդրվում HR-ում գործընթացները ավելի արդյունավետ դարձնելու համար։
Բոլոր HR գործընթացները կարող են թվայնացվել և ոմանք՝ ավտոմատացվել։ Մտածեք, օրինակ, աշխատակիցների հավաքագրման հավելվածների մասին, որոնք թույլ են տալիս թեկնածուների ավտոմատ կերպով գնահատումներ կատարել (խաղերի և վիդեո ինստրուկցիաների միջոցով)։
Վիդեոների այդ ինստրուկցիաները կարող են սկանավորվել այն ալգորիթմի հիման վրա, ինչպիսիք են, օրինակ, ընկերական լինելը, բաց լինելը և հաճախորդակենտրոնությունը։ Այս տվյալները կարող են միավորվել գնահատականների միջոցով և որպես արդյունք՝ հավելվածը կարող է որոշակի նախնական հավաքագրում կատարել։
- SMAC
SMAC-ը թվային HR-ի գործիքներից մեկն է։ Եթե բացենք հապավումը, կստացվի, որ SMAC-ը social-սոցիալական, mobile-բջջային, analytics-թվային, և cloud-տվյալների համակցումն է։
Յուրաքանչյուր աշխատող և պոտենցիալ աշխատակից ունի սմարթֆոն։ Օգտագործելով վերլուծությունը՝ գործատուները կարող են արագ կերպով վերլուծել տվյալների մեծ քանակներ և աշխատակազմի վերաբերյալ կանխատեսումներ կատարել։ Ինֆորմացիան միանգամից հավաքագրվում է տվյալների շտեմարանում և աշխատակիցների պրոֆիլները կարող են փոխանցվել միմյանց ուսուցման և արտադրողականության բարձրացման նպատակով։
- Թվային տրանսֆորմացիա
Մեկ այլ տերմին, որ անընդհատ կիրառվում է, թվային HR տրանսֆորմացիան է։ Թվային տրանսֆորմացիան փոփոխության գործընթաց է, որը բնութագրում է ավանդական HR-ից առավել թվային գործընթացների անցումը։
Առցանց հավելվածները լավ օրինակ են։ Մինչ ավանդական դեպքերում նոր աշխատակիցներին մենթորն է նշանակում, այսօր, այդ գործընթացը կարելի է օնլայն կազմակերպել։
- Թվային աշխատակազմ
Թվային աշխատակազմը մեկ այլ տերմին է, որ հաճախ օգտագործվում է թվային HR-ում։
Տեխնոլոգիաները փոփոխում են մեր աշխատելու ուղիները, և սա տանում է նրան, որ աշխատակիցները ևս թվային են դառնում։ Տեխնոլոգիաները հասանելի են դարձնում HR-ի ավանդական առաջադրանքների ավտոմատիզացիան։
- Մարդկանց վերլուծություն
Մարդկանց վերլուծությունը կամ HR վերլուծությունը, մարդկանց տվյալների վերլուծության կիրառումն է լուծելու բիզնես խնդիրները։
Մարդկանց վերլուծությունը հատկապես արդիական է մեծ կազմակերպությունների համար, որոնք ունեն ավելի քան աշխատակից։ Գոյություն ունեն վերլուծությունների տարբեր տեսակներ։ Դրանցից մեկի օրինակը իրավիճակային վերլուծությունն է։ Մեկ այլ տեսակ է կանխատեսող վերլուծությունը, որն օգնում է կանխորոշել այն, ինչը կատարվելու է ապագայում։ Օգտագործելով մարդկանց վերլուծությունը՝ Դուք կարող եք կանխատեսել՝ ով է հեռանալու կազմակերպությունից, որ թեկնածուներն են լավագույնս իրենց դրսևորելու, և որ աշխատողներն են ապագույն առաջնորդներ դառնալու։
- Թվային HR ռազմավարություն
Թվային HR ռազմավարությունը SMAC տեխնոլոգիայի կիրառումն է HR գործընթացները դիզայնի, առաքման, հասանելիության և գործողությունների տեսանկյունից վերափոխման համար։
Թվային ռազմավարությունը բավականին նոր է HR բաժինների մեծ մասի համար, սակայն անհրաժեշտություն է։ Թվային ռազմավարությունը օգնում է ներդնել տարատեսակ թվային փոփոխություններ։
Զարգացրե՛ք Ձեր բառապաշարը HR ոլորտում, կիրառե՛ք նորարարություններ և, միգուցե, հե՛նց Դուք՝ որպես HR մեծագույն փոփոխություններ իրագործեք այդ ոլորտում։