- Սովորե՛ք արագ կարդալ
Spreeder-ը՝ անվճար առցանց ծրագիր է, որը կսովորեցնի Ձեզ արագորեն կարդալ և հասկանալ ընթերցածի իմաստը, առանց տարիքային սահմանափակումների: Բավարար համբերատարության և քրտնաջան աշխատանքի պարագայում Ձեր ընթերցման արագությունը կկրկնապատկվի, կեռապատկվի և նույնիսկ կքառապատկվի: Միայն մտածեք, թե որքան ժամանակ Դուք կարող եք խնայել:
- Լեզուները սպասում են Ձեզ
Duolingo- ի օգնությամբ Դուք կարող եք սովորել իսպաներեն, ֆրանսերեն, պորտուգալերեն, իտալերեն, անգլերեն և այլ լեզուներ: Կայքէջից բացի գործում է նաև բջջային հավելված, որն ուսման ընդարձակ և հետաքրքիր ծրագիրը կդարձնի առավել հարմարավետ: Կարիք չկա այլևս դիմելու մեծ գումարներ պահանջող դասախոսների օգնությանը:
- Դարձե՛ք անհաղթահարելի մարտիկ Excel-ում
Chandoo՝ այստեղ Excel-ի բարի փերիներն են, որոնք ցանկանում են իրենց գիտելիքներով կիսվել ողջ աշխարհի հետ: Էլեկտրոնային աղյուսակներով աշխատելու արվեստը կառավելացնի ոչ փոշոտ գրասենյակային աշխատանք ստանալու Ձեր հնարավորությունները: Տվյալների արագ մշակումը անփոխարինելի կլինեն Ձեր ամբողջ կարիերայի ընթացքում: Դե՛, ինչի՞ն եք սպասում:
- Ավելի՛ն իմացեք վիճակագրության մասին
UC Berkeley-ն վիճակագրության իր դասընթացը տեղադրել է iTunes-ում: Այսուհետ, Դուք այլևս կախված չեք ստախոս լրագրողներից, գիտության անհեթեթ քարոզիչներից և աղավաղված գովազդներ խթանողներից: Հավանականության տեսությունն իմանալ պարտավոր է իրեն հարգող յուրաքանչյուր անձ: Դա իրոք անհրաժեշտություն է խաբեբայություններով լի մեր առօրյա կյանքում:
- Հմտացե՛ք բանակցություններ վարելու արվեստում
Թո՛ւյլ տվեք Սթեն Քրիստենսենին Սթենֆորդ համալսարանից բացատրել, թե ինչպես բանակցել գործնական և անձնական կյանքում, կառավարել հարաբերությունները անձնական օգուտ ստանալու նպատակով և թույլ չտալ մանիպուլյատորներին կառավարել Ձեզ: Ֆուտբոլի երկրպագուները ուրախ կլինեն ֆուտբոլային փոխաբերությունների առատությանը:
- Կատարելագործե՛ք գրելու հմտությունները
Կարծում եք, որ աշխարհն անհնա՞ր է գրավել շարժանկարներով և ցանկանում եք խոցել մարդկանց սրտերը Ձեր շարադրանքո՞վ: Macalester քոլեջն առաջարկում է հիանալի դասընթացներ, որոնք ցանկացած գրել սիրողին կդարձնեն իր գործի վարպետը: Եթե Ձեզ հետաքրքրում է լրագրությունը, ապա սկսեք Wikiversit-ից:
- Դադարե՛ք ատել մաթեմատիկան
Եթե դպրոցում Դուք տառապել եք մաթեմատիկայի դասերի ժամանակ, իսկ այժմ այն Ձեզ շտապ պետք է՝ մի՛ հուսահատվեք: Դուք կարող եք անցնել «Մաթեմատիկան իրական կյանքում» դասընթացը, որը հնարավորություն կտա թարմացնել և իրական կյանքում կիրառելի դարձնել Ձեր մաթեմատիկական գիտելիքները:
- Սովորե՛ք այլագրել (կոդեր գրել)
Մեր ժամանակներում ոչ մի հմտություն չի ստեղծում այնպիսի հիանալի հեռանկարներ, ինչպիսին ծրագրավորումն է: Ցանկանո՞ւմ եք կայք ստեղծել Ձեր բիզնեսի համար: Կամ էլ նոր ցնցող հավելված մշակե՞լ: Ուրեմն սովորե՛ք կոդեր գրել: Մանրամասն ձեռնարկներ կարող եք ամենուրեք ներբեռնել, սակայն ինտերակտիվ Code Academy-ն Ձեր ուսուցման գործընթացն առավել հեշտ և զվարճալի կդարձնի: Ծրագիրը նորարարական և ընդարձակ է, այնպես որ ուսման որակն էլ Ձեզ կգոհացնի: Իսկ եթե նախընտրում եք ավանդական մոտեցումները, ապա կարող եք սկսել Հարվարդի համալսարանի «Համակարգչային գիտությունների ներածություն» դասընթացի ուսումնասիրումից:
- Ստեղծե՛ք դինամիկ կայք
Դուք մինչ օրս օգտագործում եք առկա կաղապարները, թե՞ ցանկանում եք դրսևորել Ձեզ այլ հարթակներում: Ruby On Rails-ը կօգնի Ձեզ ընդմիշտ փոխել Ձեր կյանքը: Այստեղ կգտնեք ուսուցման անվճար գործիքների երկար և շատ օգտակար ցանկ: Ծրագրավորման որոշակի գիտելիքներ այստեղ անհրաժեշտ են, սակայն եթե Ձեզ հաստատակամ մարդ եք համարում, ապա խիզախաբար անցե՛ք գործի:
- Ստեղծե՛ք Ձեր բջջային խաղը
Եթե Ձեզ ոչինչ չի հետաքրքրում, բացի խաղային տարբեր հավելվածներից, ապա կարող եք մասնակցել University of Reading դասընթացներին: Կազմակերպիչները խոստանում են սովորեցնել գրել Java-ով, նույնիսկ ծրագրավորման փորձի բացակայության պարագայում: Եթե ցանկանում եք կարճ ժամանակահատվածում մի ցնցող հավելված ստեղծել, ապա, առաջին հերթին, ուսումնասիրե՛ք խաղերի տեսությունը: