Կրթությունը պարբերաբար շարունակվող գործընթաց է։ Ամառային հանգստի, ճամփորդությունների ժամանակ կարևոր է բաց չթողնել կրթվելու, արդյունավետորեն սովորելու և շրջակա միջավայրը նորովի բացահայտելու հնարավորությունները։ Ստորև ներկայացվում են մի քանի ուղիներ, որոնք կօգնեն Ձեզ միջավայրն ավելի նկատելի դարձնել, պահել թարմությունն ու զգոնությունը հանգստի ընթացքում։
Ամենօրյա մեդիտացիա՝ երկու անգամ
Մեդիտացիան նվազեցնում է սթրեսն ու տագնապը՝ առաջ բերելով ավելի շատ ներքին խաղաղություն և ստեղծարար մտածողություն: Օրական երկու անգամ 20 րոպեանոց մեդիտացիան (անմիջապես տեղերից ելնելուց հետո առավոտյան և երեկոյան ցանկացած ժամի) կօգնի Ձեզ սևեռվել միայն կարևոր գործերի վրա։ Նստեք հարմար դիրքով, փակեք Ձեր աչքերն ու թողեք տագնապաստեղծ մտքերը: Արդյունքը, թարմության տեսանկյունից, Ձեզ կզարմացնի։
Գնացե՛ք վազելու
Վազելիս դժվար թե կարողանաք կենտրոնանալ խնդիրների վրա։ Մարմնի զբաղվածությունը կազատի Ձեր մտքերն ու կստիպի վերադառնալ գործին լուծման նոր ուղիներով։ Վազքը վերալիցքավորում է Ձեր ուղեղն ու իրապես կարող է հստակեցնել ամեն բան։
Ունեցե՛ք ամառային ընթերցանության նշաձող
Պետք չէ ամառային գրացանկը սահմանափակել գեղարվեստական գրքերով միայն։ Ցուցակում կարող եք ներառել գիտական ոճի երկեր, որոնց հետ առնչվել եք տարվա ընթացքում։ Օգտագերծեք Ձեր ազատ ժամանակն արդյունավետ։ Մարտահրավեր նետեք ինքներդ Ձեզ և փորձեք հնարավորինս շատ ընթերցել ու զարգացնել Ձեր մտածողությունը։
Սահմանափակե՛ք սոցիալական ցանցերը, էլ․ փոստն ու նամակագրությունը մեկ ժամով
Սա միանշանակ բարդ է, սակայն անհնար է չնկատել վերոնշյալ գործոնների բացասական ազդեցությունը մարդու արդյունավետության վրա։ Կրճատելով սոց․ցանցերին և նամակագրությանը տրամադրվող ժամանակն ընդամենը մեկ ժամով՝ ինքներդ Ձեզ հնարավորություն եք ընձեռում շրջակա աշխարհն ուսումնասիրել կամ զբաղվել որևէ նպաստավոր գործով մեկ ժամ ավել։
Քնե՛ք
Աննպատակ զանցանք է երկար քուն խորհուրդ տալը։ Ամռանը չափազանց գայթակղիչ են նոր բացահայտումները, ուղևորությունները, և միանշանակ կարևոր է առողջ և լիարժեք քունը։ Օրական քնեք չափավոր՝ պահելով 8-10 ժամյա միջակայքը՝ էներգիայի վերականգնման և ուղեղի թարմացման համար։
Եվ ամենավերջում
Հիշե՛ք, որ ամառային հանգիստը լավագույն ժամանակն է ինքնազարգանալու և նոր հմտություններ ձեռք բերելու համար։ Աշխատանքային ծանրաբեռնված առօրյաի ընթացքում Դուք դժվար թե կարողանաք Ձեզ թույլ տալ այդքան ժամանակ տրամադրել ինքնազարգացմանը։ Այնպես որ, հանգստացե՛ք, բայց դարձրեք այն արդյունավետ։ Հաճելի հանգիստ 🏖