Կան հարցեր,որոնք հավերժ բանավեճի առիթ են: Երբեմն երկու տարբեր կողմերի կարծիքներն էլ կարող են ճիշտ թվալ, եթե նայես հենց իրենց տեսանկյունից: Հասարակական կարծիքը ուժ է, որը պետք է կառավել ոչ թե ենթադրությունների, այլ մասնագետների կողմից, որոնք պատրաստված են նման աշխատանք կատարելու համար:
#Skillbattle-ը իր ֆորմատով նոր նախագիծ է, որն ունի 2 հիմնական նապատակ: Նպատակ՝ զարգացնել առողջ բանավեճերը երիտասարդության շրջանում, տալ հավասար հնարավորություններ, պայմաններ խոսելու և իրենց կարծիքը ներկայացնելու համար: Այն հարթակ է, որտեղ հավաքվում են բոլոր նորարար և ստեղծագործ գաղափարներով լի երիտասարդները, նոր ծանոթություններ ձեռք բերելու համար, փորձի փոխանակման համար, ամենաթեժ քննարկումների մի մասը դառնալու, սեփական կարծիքով կիսվելու, դեմ և կողմ լինելու, ինչպես նաև ոլորտի մասնագետներին և փորձագետներին լսելու համար:
Միջոցառում նոր ձևաչափով որի միտքը կար դեռևս շատ վաղուց, սակայն առաջին բեթլի իրականացումն ու իրագործումը այնքան հանկարծակի և արագ ստացվեց, որ մեր թիմակիցները նույնիսկ չհասցրեցին հասկանալ ինչպես կազմակերպվեց և անցավ առաջին բեթլը:
Նախագծի շրջանակներում անցկացվել են արդեն 5 բեթլներ՝ մարքեթինգի, թվային մարքեթինգի, կարերայի աճի և զարգացման վերաբերյալ, 10 և ավելի բեթլիստների և շուրջ 200-ից ավելի մասնակիցների մասնակցությամբ:
Skillbattle Vol.1 Digital battle
Առաջին բաթլը որը տեղի ունեցավ դա Digital Battle-ներ, թվային մարքեթինգի, սոցիալական մեդիայի մոնիթորինգի մասնագետ Տարոն Պապիկյանը և Smartology Digital Marketing Agency-ի հիմնադիր Արտակ Հարությունյանը իրական Digital Battle անցկացրին՝ կիսվելով ոլորտին վերաբերող իրենց գիտելիքներով, հայկական որոշ կազմակերպությունների՝ մեդիայում ունեցած վարքագծով և գրառումներով։
Նրանցից յուրաքանչյուրը իրենց յուրահատուկ տեսանկյունից ներկայացրեց սոցիալական մեդիայում արշավներ վարելու առանձնահատկությունները։ «Թվային մարտիկների» և բաթլին ներկա մասնագետների թեժ քննարկումները վերածվեցին անչափ հետաքրքիր և մասնագիտական բանավեճի։ Այսպիսին էր պայքարը՝ լի դրական մթնոլորտով և հետաքրքիր գաղափարներով։ Շնորհիվ մեր խոսնակների, մասնակիցների և բոլոր այն մարդկանց ովքեր ոգևորեցին մեզ շարունակել նախագիծը, պլանավորվեց հաջորդ #skillbattle Vol.2-ը:
Skillbattle Vol.2 Career VS Entrepreneurship
Դեկտեմբերի 4-ին Skillrocks-ում կայացավ Skillbattle «Կարիերա՞, թե՞ ձեռներեցություն» թեմայով։ Պայքարի երկու հակադիր կողմերում էին Բակուր Մելքոնյանը և Սամվել Աղաջանյանը։ Սամվելը, լինելով Armenian Game Changers-ի հիմնադիր, պաշտպանում էր բիզնես սկսելու գաղափարը։ Իսկ Բակուրը, չնայած նույնպես ունի իր բիզնեսը և Արտ Լանչ սննդի կետերի համահիմնադիրն է, այս անգամ պաշտպանում էր կարիերա ստեղծելու գաղափարը։ Թեժ, հետաքրքիր քննարկումները, կտրուկ հարցադրումներն ու տեղին պատասխանները պայքարը դարձրին իրապես արժեքավոր և տպավորիչ:
Skillbattle Vol.3 Digital Marketing Trends.Old School VS Young school
Հին սերնդի ներկայացուցիչ Samvel Martirosyan-ը մենամարտում էր ընդդեմ երիտասարդ սերնդի վառ ներկայացուցիչ Taron Papikyan-ի։
Ռինգի աջ անկյունում գտնվող Սամվել Մարտիրոսյանը անցկացրել է 47 խաղ՝ 40 հաղթանակ, 7 պարտություն, 13 խաղը ավարտվել է նոկաուտով։ Իսկ ռինգի ձախ անկյունում Տարոն Պապիկյանը․ 25 խաղ՝ 15 հաղթանակ, 10 պարտություն, իսկ 5 խաղ ավարտել է նոկաուտով։ Թեժ մենամարտ՝ լի խելահեղ փաստարկներով, հարցերով ու լուծուներով, որոնք արդիական են և անհրաժեշտություն:
Skillbattle Vol.4 Video Marketing As The Main Digital Trend in 2019
Մարտի 27, #Skillbattle-ի շրջանակներում մենամարտեցին Renderforest ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Ռոման Դանեղյանը և Burnwe ընկերության բիզնեսի զարգացման պատասխանատու Անուշ Մնացականյանը: Որքա՞նով է կարևոր վիդեո մարքեթինգը, և ո՞րը կիրառել Ձեր բիզնեսում, դիմել պարզապես Video Production ծառայություններ մատուցող ընկերություններին, թե՞ օգտվել օնլայն գործիքներից: Այս քաշային կարգում նրանք առաջատար են և մենք բոլորս ունեցանք աներևակայելի հետաքրքիր և թեժ մարտ:
Skillbattle Vol.5 El Clasico
Հունիսի 11-ին Skillrocks-ում կայացավ «Skillbattle| El Clasico Vol. 5»-ը։ Ռինգում Ֆեյսբուքի շահերը պաշտպանում էր DMS – Digital Marketing Services, հիմնադիր Հովհաննես Պետրոսյանը, իսկ Ինստագրամը պատվով ներկայացրեց Achigo ընկերության թվային մարքեթինգի մասնագետ՝ Միքայել Միքայելյանը:
Սոցիաական մեդիա մարքեթինգի դերը ժամանակակից բիզնեսի առաջխաղացման գործում անքննելի է: Ինստագրամն արժանի հակառակորդ է դարձել տարիներ շարունակ սոցցանցերի վարկանշային աղյուսակը ղեկավարող Ֆեյսբուքի համար։ Որն ընտրել Ֆեյսբուք, թե՞ Ինստագրամ։ Այս և այլ բազմաթիվ հարցերի պատասխանը տրվեց «Skillbattle| El Clasico Vol. 5»-ի ժամանակ։ #Skillbattle նախագծի գլխավոր գործընկերն է Digitain Armenia-ն, և ինֆորմացիոն գործընկերը՝ Aurora Media Holdig-ը:
Skillbattle Vol.6 GRAPHIC DESIGN BATTLE
Եվ ահա, ժամանակն է ներկայացնելու նոր, ավելի թարմացված, ավելի թեժ բեթլը, դա Graphic Design Battle-ն է:
Սեպտեմբերի 28, առաջին դիզայ բեթլը Հայաստանում:
🔼120 րոպե
🔼7+1 դիզայներ
🔼1 առաջադրանք
🔼1 հաղթող
🔼1000 $ հաղթող մասնակցին, 2 ժամի համար
🔼 Խոսնակների ելույթներ
🔼 Խմիչք, հյուրասիրություն, լավ երաժշտություն և ամենակարևորը բարձր տրամադրություն
Դիայն բեթլ, երբ 7+1 դիզայներներ միաժամանակ կստանան առաջադրանք, կունենան 120 րոպե ժամանակ այն լուծելու համար: Հետաքրքիր ֆորմատ, որի ընթացքում բեթլի բոլոր մասնակիցները կարող են հետևել դիզայներների աշխատաքներին, լսել ոլորտի լավագույն խոսնակներին և դիզայներներին, վայելելու լավ ժամանակը, խմիչքը և երաժշտությունը, ծանոթանալու և հաստատելու նոր գործընկերական, ինչու ոչ նաև ընկերական կապեր: Եվ այս ամենը 120 րոպե, մինչ դիզայներները կփորձեն ստանալ առավելագույն արդյունքը և մատուցել աշխատանքը: Դե իսկ հաղթող մասնակցի մրցանակի մասին արդեն շատերդ լսել եք, 1000 $ հաղթող մասնակցին, 2 ժամի համար:
Միջոցառմանը առավել մանրամասն կարող եք ծանոթնալ և գրանցվել սեղմելով այստեղ: