«Քո բիզնեսին անհրաժեշտ է CRM» արտահայտության վերջին հապավումը քեզ սարսափեցնո՞ւմ է։
Նախ՝ շնչիր, արտաշնչիր։ Հետո պատկերացրու, թե մենեջեր ես, ասենք՝ Կուզմա անունով։ Շարունակի՛ր կարդալ, որպեսզի պարզես, թե ինչի համար է անհրաժեշտ CRM-ը։
⠀⠀⠀⠀⠀⠀⠀⠀⠀⠀⠀⠀⠀⠀⠀⠀
Իրավիճակ առաջին
«Մենեջեր Կուզման հոգնել է Exсel-ի դեմ պատերազմելուց․ մե՛կ բանաձևն է «թռչում», մե՛կ Իվան Պետրովիչի հեռախոսահամարը տելեպորտացիա է լինում Պյոտոր Իվանովիչի մոտ․․․ Լավ է՝ գոնե թարգել ենք տետրում հաշվապահական հաշվառումներ անելը, թե չէ հնարավոր կլիներ մի ամբողջ գրադարան հավաքել։
CRM ծրագրի հիմնական գործառույթը հաճախորդների հաշվառումն ու նրանց հետ գործարքները իրականացնելն է։ Ի տարբերություն տվյալների հավաքագրման Կուզմայի հնադարյան մեթոդների՝ CRM – ում տվյալները պահպանվում են հարմարավետ քարտերում։ Հաղորդակցության պատմությունն այստեղ ժամանակագրական կարգով է` առաջին հաղորդակցությունից մինչև գնումը:⠀⠀⠀⠀⠀⠀⠀⠀
Իրավիճակ երկրորդ
«Կուզման չէր կարողանում որոշել, թե ինչ թեթև թեմայից սկսի զրույցը Իվան Պետրովիչի հետ․ կարծես թե նա ասում էր, որ պատրաստվում է հանգստյան օրերն անցկացնել ամառանոցում․․․ թե՞ նրան վիրահատել են․․․»։
Հաճախորդի քարտում հնարավոր է լսել հեռախոսազրույցները, թողնել նշումներ կամ հիշեցումներ, մի խոսքով՝ այստեղ իրադարձությունների թելը հաստատ չես կորցնի։
⠀⠀⠀⠀⠀⠀⠀⠀⠀⠀⠀⠀⠀⠀⠀⠀
Իրավիճակ երրորդ
«Ե՞րբ էր Պյոտոր Իվանովիչը խնդրել իրեն հետ զանգահարել։ Ախր նշել էի, բայց որտե՞ղ՝ մոռացել եմ։ Ա՛խ, Կուզմա՛․․․»։
CRM համակարգը կնախազգուշացնի առաջադրանքի վերջնաժամկետի մասին։ Այնպես որ մենեջերը ճիշտ ժամանակին կզանգահարի, և կառքը չի վերածվի դդմի։
Իրավիճակ չորրորդ
«Ով ինչի հետ, իսկ Կուզման կտրականապես լեզու չի գտնում պայմանագրերի և հաշվետվությունների հետ․ ախր ինչպե՞ս կարելի է սիրել փաստաթղթային միապաղաղ աշխատանքը»։
CRM-ը կարողանում է կատարել մենեջերի աշխատանքի մի մասը։ Օրինակ՝ փաստաթղթեր է ձևակերպում նմուշի հիման վրա, հաճախորդներին sms հաղորդագրություններ է ուղարկում, առցանց ռեժիմում ստեղծում է բիզնես ցուցանիշների վիզուալ հաշվետվություններ։
Իսկ մինչդեռ մեր հերոսը երազում է CRM համակարգի մասին և զգուշորեն ակնարկում դա իր բոսին, դու ունես հնարավորույթուն այն ներդնելու քո բիզնեսում հենց հիմա։