- Բոլորս էլ հանճար ենք ծնվում, սակայն կյանքն ուղղում է դա:
«Բոլորս էլ հանճար ենք: Բայց եթե ձկանը դատեք իր` ծառ ելնելու կարողությամբ, ապա նա ամբողջ կյանքը կապրի` իրեն համարելով հիմար»:
- Բոլորին վերաբերվե՛ք պատվով և հարգանքով:
«Ես բոլորի հետ խոսում եմ նույն կերպ, անկախ այն բանից, թե ով է` աղբահան, թե համալսարանի նախագահ»:
- Մենք բոլորս միասնական ենք:
«Մարդը այն ամբողջի մասն է, որ մենք անվանում ենք Տիեզերք, մաս՝ սահմանափակված ժամանակով և տարածությամբ: Նա իրեն, իր մտքերն ու զգացմունքները զգում է իբրև շրջապատող իրականությունից անջատ մի բան, ինչը, իր տեսակի մեջ, ուղղակի գիտակցության օպտիկական պատրանք է: Այդ պատրանքը դարձել է բանտ, որը փակում է մեզ սեփական ցանկությունների և նեղ շրջանակի հարազատ մարդկանց հետ կապվածության աշխարհում: Մեր խնդիրն է ազատվել այդ բանտից՝ ընդլայնելով մեր մասնակցության շրջանակը մինչև ցանկացած կենդանի արարած, մինչև ողջ աշխարհը` իր ամբողջ շքեղությամբ»:
- Պատահականություններ չեն լինում:
«Զուգադիպությունն այն միջոցներից է, որով Աստված պահպանում է իր անոնիմությունը»:
- Երևակայությունը շատ ավելի կարևոր է գիտելիքից:
«Երևակայությունը գիտելիքներից էլ կարևոր է: Գիտելիքները հիմնվում են միայն նրա վրա, թե ինչ գիտենք ինչ ենք հասկանում հիմա, մինչդեռ երևակայությունն իր մեջ է ներառում ամբողջ աշխարհը, և այն ամենը, ինչ մենք երբևէ կհասկանանք և կիմանանք»:
«Ինտելեկտի իրական ցուցանիշը երևաակայությունն է, ոչ թե գիտելիքը»:
«Տրամաբանությունը կօգնի ձեզ Ա-ից հասնել Ֆ-ի, երևակայությունը կանցկացնի ձեզ ամբողջ աշխարհով»:
- Միայնությունը կարող է հիանալի լինել հասուն անհատի համար:
«Միայնությունը ցավալի է, երբ մարդ երիտասարդ է, բայց հիանալի է, երբ մարդ դառնում է ավելի հասուն»:
«Ես ապրում եմ միայնության մեջ. այն երիտասարդների համար զզվելի է, բայց տարիների ընթացքում ձեռք է բերում հիանալի համ»:
«Հանգիստ կյանքի միապաղաղությունն ու միայնությունը խթանում են ստեղծագործական միտքը»:
- Արեք այն, ինչը զգում եք ձեր սրտում, և դուք կլինեք ճիշտ: Ձեզ միևնույն է քննադատելու են ամեն պարագայում:
«Մեծ ուղեղները միշտ բախվում են կատաղի դիմադրությանը միջակների: Միջակները ի վիճակի չեն հասկանալ մարդու, ով հրաժարվում է կուրորեն խոնարհվել ընդունված նախապաշարմունքների առջև, և դրա փոխարեն խիզախորեն ու ազնվորեն օգտագործում է իր ինտելեկտը»:
- Մեր կյանքում ամենահրաշալի բաները խորհրդավոր են և անհասանելի:
«Եթե ուզում եք, որ ձեր երեխաները խելացի լինեն, նրանց համար հեքիա՛թ կարդացեք: Եթե ուզում եք, որ նրանք դառնան ավելի խելացի, ավելի՛ շատ հեքիաթ կարդացեք:»
«Երևակայության ձիրքն ինձ համար ավելի մեծ նշանակություն ունի, քան գիտելիքները կլանելու իմ կարողությունը»:
«Ամենահրաշալի բաները, որ մենք զգում ենք, անհնար է բացատրել: Անհասանելին ծառայում է ճշմարիտ արվեստի և գիտության աղբյուր: Նա, ում այս զգացումն անծանոթ է, ով չի կարող կանգ առնել և հիացմունք զգալ անհայտի առջև, կարծես դիակ լինի. նրա աչքերը փակ են»:
- Կրոնն ու գիտությունը պետք է աշխատեն միասին, ոչ թե միմյանց դեմ :
«Գիտությունն առանց կրոնի կաղ է, կրոնն առանց գիտության` կույր»:
«Գիտնականները եկեղեցու կողմից գնահատվել են որպես մեծագույն հերետիկոսներ, բայց իրականում նրանք կրոնավոր մարդիկ են` Տիեզերքի կարգավորվածության շուրջ իրենց հավատի պատճառով»:
- Ձեր նշանակալի լինելը հաջողությունից էլ կարևոր է:
«Ձգտի՛ր ոչ թե հաջողության հասնելու, այլ օգտակար լինելու»:
«Փառքի գալու հետ ես դառնում եմ ավելի ու ավելի հիմար, ինչն ընդհանուր առմամբ բավականին տարածված երևույթ է»:
- Սխալներն աճի և առաջընթացի նշաններ են:
«Այն մարդը, ով երբեք չի սխալվել, երբևէ նոր բան չի փորձել»:
- Գնահատե՛ք պարզությունը:
«Եթե դուք չեք կարող դա պարզ կերպով բացատրել, ուրեմն այնքան էլ լավ չեք հասկանում առարկան»:
«Ամեն ինչ պետք է ներկայացվի այնքան պարզ, որքան հնարավոր է: Բայց ոչ ավելին»:
- Կուռքեր մի՛ ստեղծեք:
«Ամեն ոք պետք է հարգվի որպես անձ, բայց որևէ մեկը չպետք է դառնա կուռք»:
- Պատիժը մարդուն ավելի լավը չի դարձնում:
«Եթե մարդ հարգարժան է մնում` պատժից խուսափելու կամ մրցանակ ստանալու համար, ապա ոչ մի լավ բան դրանից դուրս չի գա»:
- Կյանքը ծառայություն է:
«Միայն ուրիշների համար ապրած կյանքը կարելի է անվանել լիարժեք կյանք»:
«Մարդու արժեքը կայանում էնրանում, թե ինչ է տալիս, և ոչ` նրանում, թե ինչ կարող է ստանալ»:
- Երբեք մի՛ դադարեք սովորել:
«Ինտելեկտուալ աճը պետք է սկսվի ցանկացած մարդու ծննդյան օրից և ավարտվի միայն մահվան պահին» :
- Մի՛ դադարեք հարցեր տալ:
«Սովորի՛ր երեկվանից, ապրի՛ր այսօր, հո՛ւյս դիր վաղվա օրվա վրա: Կարևոր է չդադարել հարցեր տալ: Հետաքրքրությունն ունի բոլոր հիմքերը`գոյություն ունենալու»:
«Ինձ ու քեզ նման մարդիկ, չնայած բոլորի նման մահկանացու են, երբեք չեն ծերանում, անկախ նրանից, թե ինչքան ենք ապրում: Նկատի ունեմ, որ մենք երբեք չենք դադարի հետաքրքրքասեր երեխաների նման կանգնել Մեծ Առեղծվածի առջև, որում մենք ծնվել ենք »:
- Ամեն ինչ կախված է ձեզնից:
«Մեր աշխարհը կյանքի համար վտանգավո՛ր վայր է, բայց ոչ այն պատճառով, որ ոմանք չարիք են գործում, այլ այն պատճառով, որ մնացածը տեսնում, բայց ոչինչ չեն անում»:
- Մի՛ վախեցեք արտահայտել ձեր կարծիքը:
«Շատ քչերն են ունակ հանգիստ արտահայտելու իրենց կարծիքը, որ հակասում է հասարակության մեջ գերիշխող նախապաշարմունքներին: Մարդկանց մեծամասնությունը նույնիսկ ունակ չէ ձևավորել նման կարծիք»:
- Թո՛ւյլ տվեք բնությանը լինել ձեր ուսուցիչը:
«Ավելի խորը նայեք բնությանը, և դրանից հետո շատ բան ավելի լավ կհասկանաք»:
- Փոխե՛ք ձեր գիտակցությունը, և դա կփոխի ձեր կյանքը:
«Աշխարհը, որ մենք ունենք, ստեղծվել է մեր մտածողության ընթացքում: Այն չի կարող փոխվել առանց մեր գիտակցության փոփոխման»:
«Մենք չենք կարող մեր խնդիրները լուծել այն նույն մտածողությամբ, որով ստեղծել ենք դրանք»:
- Կարևորը նպատակն է:
«Եթե ուզում եք երջանիկ կյանք ապրել, պետք է կապված լինեք նպատակներին, այլ ոչ թե մարդկանց կամ իրերին»:
- Մենք դառնում ենք ավելի երջանիկ, երբ երջանկացնում ենք մյուսներին:
«Ձեզ ուրախացնելու լավագույն միջոցը ուրիշներին ուրախություն պարգևելն է»:
- Դուք որևէ սահմանափակում չունեք, բացի նրանցից, որ ինքներդ եք ստեղծել:
«Միայն նա, ով փորձում է անել անհեթեթը, կարող է հասնել անհնարինին»:
«Ահա այն հարցը, որն ինձ երբեմն անհանգստացնում է ՝ ե՞ս եմ խենթ, թե՞ բոլոր մյուսները»:
- Ճիշտ քայլերը ոչ միշտ են ձեզ դարձնում պոպուլյար:
«Ինչ ճիշտ է, միշտ չէ, որ պոպուլյար է, և այն ինչ պոպուլյար է, հեռու է մշտապես ճիշտ լինելուց»:
- Դժվարությունները նվիրում են նոր հնարավորություններ:
«Խառնաշփոթի մեջ փնտրե՛ք պարզություն: Դիսոնանսի մեջ փնտրե՛ք ներդաշնակություն: Խոչընդոտների մեջ գտե՛ք հնարավորություններ»:
- Դուք չեք կարողանա հասնել խաղաղության՝ գործադրելով ուժ:
«Երբեք չի կարելի հասնել խաղաղության ուժի միջոցով: Դրան հասնում են միայն փոխըմբռնման միջոցով»:
«Չի կարելի միաժամանակ կանխել պատերազմը և պատրաստվել դրան»:
- Մանրուքներ չեն լինում:
«Նա, ով անզգույշ է ճշմարտության հետ մանրուքների մեջ, վստահություն չունի նաև կարևոր բաներում»:
- Քայլե՛ք ձեր ճամփաներով:
«Նա, ով հետևում է ամբոխին, որպես կանոն, ամբոխից հեռու չի գնա: Նա, ով քայլում է ինքն իրեն, հավանաբար կկարողանա լինել այնպիսի վայրերում, որտեղ ոչ ոք երբևէ չէր եղել»:
- Լսե՛ք ներքին ձայնը:
«Ինտուիցիան սուրբ պարգև է, իսկ ռացիոնալ միտքը՝ հավատարիմ ծառա: Մենք ստեղծել ենք մի հասարակություն, որը պատիվներ է մատուցում ծառային և մոռացել է պարգևի մասին»:
«Ես երբևէ չէի կատարի հայտնագործություններս ռացիոնալ մտածողության ընթացքում»:
- Իմաստնությունն ուսուցման արդյունք չէ:
«Իմաստնությունը ոչ թե ուսուցման արտադրանքն է, այլ ամբողջ մի կյանք ձգվող փորձը` այն ձեռք բերելու»: