1. Ժամկետային զեղչ. նման զեղչը սահմանվում է որոշակի ժամկետով:
Ժամկետի սահմանափակումը գնորդի համար շարժառիթ է. նա գիտակցում է, որ որոշ
ժամանակ անց նման արտոնյալ պայմանները կավարտվեն:
2. Մեկօրյա զեղչ. թեև սա դարձյալ ժամկետային զեղչի տարատեսակ է, սակայն
այնուամենայնիվ այն անհրաժեշտ է տարանջատել: Մեկ օրով զեղչը վաճառքի հիանալի
խթանիչ ուժ է: Պատկերացրե՛ք` «Միայն այսօր…»:
3. Զեղչ միայն մեկ ապրանքի համար. իմաստը հասկանալի է` արտոնյալ գինը
կիրառվում է միայն մեկ ապրանքի համար: Շատ հաճախ նման զեղչը ուղեկցվում է
ժամկետի սահմանափակումով: Այսինքն, գործ ունենք կոմբինացված զեղչի հետ: Հաճախ
նման հնարքները կիրառվում են սուպերմարկետների կողմից` յուրաքանչյուր շաբաթ
զեղչով վաճառելով որևէ նոր ապրանք:
4. Նախնական զեղչ. սա զեղչի այն տեսակն է, որը կիրառվում է նոր ապրանքի
նախնական պատվերի դեպում: Կա թողարկման ամսաթիվ, և կա ապրանքը արտոնյալ
պայմաններով նախօրոք պատվիրելու առաջարկություն:
5. Զեղչ որոշակի գումարի ապրանք գնելու դեպքում. մանրածախ առևտրի
դասական հնարք: Ցանկանո՞ւմ եք օգտվել զեղչից: Ուրեմն գնե՛ք սահմանված մինիմալ
գումարի չափով ապրանք:
6. Մեծածախ զեղչ. սա արդեն բաշխման ոլորտն է: Կա մատակարար կամ
արտադրող, և կան իրականացնողներ կամ խոշոր սպառողներ: Զեղչը կիրառվում է
պատվերի մեծ քանակի դեպքում: Այստեղ հաճախ կիրառվում է մի ամբողջ սանդղակ: Ով
ավելի շատ ապրանք է պատվիրում, օգտվում է ավելի հաճելի զեղչից:
7. Խնայողական զեղչ. կոմբինացված զեղչի տարատեսակ է, որը ներառում է մի
շարք տարրեր: Իմաստը շատ պարզ և հասկանալի է. կատարում եք որոշակի գումարի
չափով գնումներ և ստանում նոր զեղչ, և այդպես` ըստ սանդղակի:
8. Զեղչ կանխիկի առկայության դեպքում. հաճախ նմանատիպ զեղչեր
կիրառվում են արտասահմանյան շուկաներում, որտեղ պլաստիկ քարտերով վաճառքն
ավելի տարածված է: Այս մեթոդը օգտագործվում է հատկապես բջջային հեռախոսների
վաճառքի շուկայում, երբ ապրանքը կարելի է գնել զեղչով` կանխիկով վճարելու դեպքում:
9. Անհատական զեղչ. ամենատարածված ձևերն են զեղչի կուպոնները կամ
ֆլայերները: Սովորաբար դրանք ուղարկվում են փոստով, կցվում են թերթերին կամ
ամսագրերին, կամ էլ բաժանվում են փողոցում:
10. Տոնական զեղչ. երբևէ ստացե՞լ եք հաղորդագրություն ինչ-որ ռեստորանից
հետևյալ բովանդակությամբ. «Հրավիրում ենք նշել Ձեր ծննդյան օրը մեզ մոտ գայթակղիչ
զեղչով»:
11. Զեղչ ապրանքը համացանցից գնելու դեպքում. Խանութներից շատերը նույն
ապրանքը օնլայն հարթակում վաճառում են ավելի էժան, քան հենց խանութից:
12. Հալվող զեղչ. կիրառվում է ոչ թե ֆիքսված զեղչ, այլ զեղչերի մի ամբողջ
սանդղակ: Այդ սանդղակի համաձայն՝ զեղչի չափերը կրճատվում են դեդլայնին մոտենալուն
համապատասխան` 20%, 10%, 5%…
13. Իրավիճակային զեղչ. շատ տարածված է հատկապես մեր երկրում, երբ
վաճառողը ինքն է տեղում որոշում զեղչի չափը՝ կախված ապրանքը այդ պահին ձեռք
բերելու ձեր պատրաստակամությունից:
14. Զեղչ կոնկրետ խմբերի համար. նկատե՞լ եք, օրինակ դեղատներում` զեղչեր
միայն թոշակառուների համար, կամ կինոթատրոններում` միայն ուսանողների:
15.Գործընկերական զեղչ. հաճախ կիրառվում է ցանցային վաճառքների
ժամանակ: Ձեր արտադրանքը տարածում է ձեր գործընկերը, ով դառնում է ձեր հաճախորդը
արտոնյալ պայմաններով:
16.Կոլեկտիվ (խմբակային) զեղչ. պարզից էլ պարզ` հավաքե՛ք գնորդների մի
ամբողջ խումբ և ստացե՛ք զեղչ:
17. Քրոսս-զեղչ. հաճախորդին առաջարկում եք ձեռք բերել մեկ կամ մի քանի
ապրանք սահմանված գնով, իսկ լրացուցիչը` զեղչով:
18. Զեղչ արագ վճարման դեպքում. պարբերաբար կարելի է հանդիպել b2b
վաճառքների դեպքում: Որքան արագ եք մարում պարտքը, այդքան ավելի խոշոր զեղչ եք
ստանում:
19. Զեղչ առաջին անգամ գնելու դեպքում. հաճախ կիրառվում է
արտասահմանյան օնլայն-խանութների կողմից, որոնք յուրաքանչյուր նոր գրանցված
օգտատերին առաջին գնումը կատարելու դեպքում զեղչ են տրամադրում:
20. Զեղչ-աբոնեմենտ. առավել ակտուալ է հատկապես ծառայությունների
ոլորտում: Ամենավառ օրինակը ֆիթնես ակումբներն ու լողավազաններն են: Միանգամյա
հաճախումն ունի սահմանված գին, իսկ աբոնեմենտի դեպքում տրվում է զեղչ ավելի հաճելի
ու ձեռնտու պայմաններով: