Միջոցառումների քանակի օրեցօր աճը փաստում է, որ վերջիններս դարձել են յուրաքանչյուր կազմակերպության գործունեության անբաժանելի մասը: Պատշաճ մակարդակով կազմակերպված իվենթներն օգնում են ընկերություններին ներգրավել նոր հաճախորդներ, ավելացնել վաճառքները, հասնել բիզնեսի առջև դրված նպատակներին, մոտիվացնել աշխատակազմին և այլն: Այնուամենայնիվ այդպիսի միջոցառումները երկար ժամանակ և նվիրված աշխատանք են պահանջում: Այստեղից էլ հարց.
❓Կազմակերպել իվենթը սեփական ջանքերով, թե ներգրավել իվենթ մենեջմենթով զբաղվող պրոֆեսիոնալ թիմ:
Իրականացնել միջոցառումը ընկերության ներքին ռեսուրսով կարող է լինել չափազանց զվարճալի՝ հնարավորություն տալով օգտագործել բիզնեսի ներքին տաղանդը, հավաքել թիմին միասին և ապահովել հետագա աճի ու ուսման հնարավորություններ, հատկապես նորարարության ոլորտում: Ամիսների նվիրված աշխատանքի արդյունքում հաջողված իվենթն, իհարկե կարող է հատուցել ներդրված բոլոր ռեսուրսները: Այնուամենայնիվ, միջոցառումների պլանավորումը ծանր աշխատանք է և բոլորի համար չէ: Այդ ճանապարհին հնարավոր է բաց թողնել կարևոր մանրուքներ: Իսկ սատանան թաքնված է մանրուքներում: Այլընտրանքն է՝ դիմել արտաքին կազմակերպությանը, որն ունի իր հիմնավոր պատճառներն ու առավելությունները:
Միջոցառումների կազմակերպմամբ զբաղվող ընկերությանը դիմելու պատճառներից են՝
☑️Ժամանակի և ներքին ռեսուրսների պակասը
☑️Սթրեսը և հավելյալ պատասխանատվությունը
☑️Ստեղծարարության և հմտության պակասը
Առավելություններն են՝
☑️Ժամանակի և ռեսուրսների խնայողություն
Հիմնական պատճառներից մեկը, որ ընկերությունները միջոցառումներ կազմակերպելիս դիմում են արտաքին գործակալությունների օգնությանը, այն է, որ նրանք չունեն համապատասխան ժամանակ: Նման գործակալությունները տարիների ընթացքում ամուր կապեր են հաստատում մատակարարների լայն շրջանակի հետ, ունեն անհրաժեշտ կոնտակտները, փորձառությունն ուղղակիորեն բոլոր հարցերի պատասխանը կարճ ժամկետներում ստանալու համար: Պրոֆեսիոնալ իվենթ մենեջերներների հսկայական փորձը նշանակում է, որ նրանք գիտեն տալ ճիշտ հարցեր, հաղթահարել մարտահրավերները, իսկ #դեդլայնը նրանց համար հրեշ չէ: Այս դեպքում կազմակերպությանը մնում է միայն ընտրել իվենթի ամսաթիվը, հանգստանալ և թույլ տալ, որ մասնագետները կազմակերպեն նրա փոխարեն:
☑️Ֆինանսական միջոցների խնայողություն և բյուջեի արդյունավետ կառավարում
Միջոցառումները պլանավորելիս և իրականացնելիս շատերը բախվում են ծախսերը նվազագույնի հասցնելու խնդրին: Պրոֆեսիոնալ թիմի ներգրավվածությունը կօգնի այնքանով, որ վերջիններս իրենց գործունեության ընթացքում գործընկերական կապեր են հաստատել շուկայի առաջատար մատակարարների հետ, ում հետ աշխատում են արտոնյալ պայմաններով և հատուկ սակագներով:
☑️Նորարարության և ստեղծարարության բարձրացում
Իվենթները պլանավորելիս դուք կարող եք ունենալ բազում գաղափարներ, սակայն դրանք յուրօրինակ կերպով կյանքի կոչելը շատ հաճախ դժվար է լինում: Հսկայական փորձը, #outsidethebox մտածելու ունակությունը նշանակում է, որ իվենթ մենեջմենթով զբաղվող կազմակերպությունները միշտ ունենում են այնպիսի գաղափարներ, որոնք զարմացնում են բաժնետերերին, հավանական հաճախորդներին և աշխատակիցներին:
☑️Սթրեսի նվազեցում
Միջազգային կազմակերպությունների հետազոտությունների տվյալներով՝ աշխատավայրում սթրեսի առաջացման հիմնական պատճառներից են խիստ ժամկետները, չափազանց շատ կամ ճնշված աշխատանքը կամ էլ պատասխանատվությունը: Միջոցառման պլանավորումը կարող է պայմանավորված լինել վերոնշյալներից որևէ մեկով, եթե ոչ բոլորով: Վերջիվերջո, 2016թ. -ին իվենթ մենեջմենթը ներառվեց առավել սթրեսային մասնագիտությունների թվում: Սա նշանակում է, որ վստահելով միջոցառման կազմակերպումն արտաքին գործակալությանը՝ դուք զերծ եք մնում այդ սթրեսից, խնդիրների փոխարեն ստանում եք լուծումներ, ինչպես նաև դա թույլ է տալիս ձեզ և թիմին կենտրոնացած մնալ առօրյա գործառույթների իրականացման վրա:
Այսպիսով՝ 𝗜𝗻𝘀𝗼𝘂𝗿𝗰𝗲 🆚 𝗢𝘂𝘁𝘀𝗼𝘂𝗿𝗰𝗲 ?