Երբ խոսում ենք որևէ մասնագիտությունից, անընդհատ աչքներիս առաջ են կերպարներ։ Ուսուցիչ՝ ուրեմն ակնոց, հավաքված մազեր, զսպվածություն, սեր դեպի աշակերտները… համբերություն վերջապես։ Բժիշկ՝ ուրեմն սպիտակ թիկնոց, ճշգրտություն, անընդհատ զարգանալու ու սովորելու հմտություն, կրիտիկական պահին ճիշտ որոշում կայացնելու ունակություն։ Գործարար՝ սև կոստյում, ազատ ժամանակի բացակայություն, ճկուն մտածելակերպ, բանակցելու հմտություններ։ Տարածությունը լրիվ ակնհայտ ինֆորմացիայով լցնելու փոխարեն անցնենք բուն հարցին։
ԶԻՆՎՈՐ։ Առաջին հերթին մեր գիտակցությունն անմիջապես ներկվում է կանաչի տարբեր երանգներով։ Հարց տանք ցանկացած մարդու, և նա կսկսի թվարկել բնավորության այն գծերը, որ հատուկ են արդեն կայացած զինվորին։ Բայց արդյոք մենք տեղյակ ենք, թե որ հմտությունները պետք է զարգացնի այն երիտասարդը, ով նոր-նոր է կանգնել զինվոր դառնալու ճանապարհին։
Միգուցե նա պետք է դրսևորի զսպվածություն և լինի խիստ համբերատար (ինչպես ընկեր Ուսուցիչը), սիրի ճշգրտություն ու կարողանա կայացնել որոշում ամենադժվար ու անկայուն պահին, տիրապետի տեխնիկային (ինչպես ցանկացած Բժիշկ), ունենա իրավիճակին հարմարվելու և բանակցություններում թելադրող լինելու, ստրատեգիա մշակելու հմտություն, (ինչպես ցանկացած իրեն հարգող Գործարար կամ Դեսպան): Ով գիտի, գուցե երգելը, կիթառ նվագելը կամ նույնիսկ ամենածանր պահին հումորի զգացումը չկորցնելն է զինվորի ամենապետքական հմտությունը։
Ինչ կոմբինացիա էլ առաջարկենք, միայն զինվորը գիտի, թե որ հմտությունն է իրեն անհրաժեշտ։ Կարող ենք պնդել միայն հետևյալը։ Յուրաքանչյուրիս կարևորագույն հմտությունը զինվորի թիկունքն ապահովելն ու նրանով հպարտանալն է։
ՍՔԻԼԱԳՈՒՅՆՍ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ բոլորիս և հատկապես մեր սահմանը պահած և պահող հմուտ զինվորներին` Հայոց բանակի օրվա կապակցությամբ։ Այդ թվում չենք կարող չշեշտել մեր թիմի անբաժան մաս, հմուտ զինվոր և այժմ արդեն Սքիլի ճակատում կռվող Վահե Մկրտչյանի անունը: Ուռա-ուռա-ուռա !