Ձեզ ենք ներկայացնում ներքին պոտենցիալը բացահայտելու թեմայով լավագույն գրքերի ընտրանին` ըստ աշխարհում հաջողության հոգեբանության և ձեռքբերումների խոշորագույն մասնագետի`Բրայան Թրեյսիի
Ասյպիսով, Դուք հստակ որոշում եք կայացրել անցնել այլ մակարդակի: Նոր ափեր որոնելիս շատ կարևոր է ունենալ քարտեզ և տեսնել կողմնորոշիչ փարոսները: Ձեռքբերումների ճանապարհին Ձեր վստահելի օգնականները կդառնան կյանքի կառավարման և հաջողության հասնելու ամենահայտնի մասնագետներից մեկի՝ Բրայան Թրեյսիի գրքերը:
Եթե մեր այս հոդվածը օգնի գտնել այն գիրքը, որն անհրաժեշտ է Ձեզ, մենք միայն ուրախ կլինենք:
Ձեռքբերումների տեխնոլոգիա
Տուրբոքոուչինգ Բրայան Թրեյսիից
Վերջին մի քանի տարիների ընթացքում անձնական և մասնագիտական քոուչինգը մեծ հայտնիություն է ձեռք բերել: Գործնականում ապացուցված է, որ դրա օգնությամբ կարելի է հասնել անհավանական ձեռքբերումների: Բրայան Թրեյսիի այս գիրքը կդառնա Ձեր անձնական հրահանգիչը. այն ոչ միայն կսովորեցնի, այլև կոգեշնչի Ձեզ:
Փորձված արդյունավետ մեթոդները և եղանակները, որ առաջարկվում են հեղինակի կողմից, կօգնեն Ձեզ դնել նպատակ, սահմանել չափանիշներ և գերակայություններ, սկսել ազատորեն կողմնորոշվել Ձեր գործունեության մեջ։
Կյանքի հաջողությունը որոշվում է Ձեր մտածելու և խորհելու, պլանավորելու, որոշումներ կայացնելու և գործելու կարողությամբ։ Որքան լավ եք անում այդ ամենը, այնքան արագ եք շարժվում դեպի նպատակակետը։ Դիմե՛ք այս գրքին, որպեսզի հաջողության հետ մեկտեղ հասնեք նաև ֆինանսական անկախության և հավասարակշռության Ձեր կյանքում։
Այս գիրքը Ձեզ կօգնի, եթե ցանկանում եք՝
- մեծացնել բիզնեսում (և ոչ միայն) Ձեր գործադրած ջանքերի արդյունավետությունը,
- սահմանել կենսական արժեքներ,
- դնել ռազմավարական և մարտավարական նպատակներ,
- սահմանել և ձևավորել այն հմտությունները, որոնք Ձեզ կտանեն հաջողության,
- հասկանալ, թե ինչ է պետք անել ամեն օր, որպեսզի սկսեք ապրել այնպես, ինչպես միշտ երազել եք։
Տուրբոռազմավարություն
Բիզնեսի արդյունավետությունը մեծացնելու 21 միջոց
Գրքի հիմքը հետևյալն է․ արդյունավետ գաղափարներ՝ ձեռք բերված բազմամյա հեղինակային փորձի, ինչպես նաև ռազմավարության, պլանավորման, մարքեթինգի և վաճառքների մասին կարդացված բազմաթիվ գրքերի իմաստավորում։
Սա մի գիրք է, որը կխնայի Ձեր ժամանակը և կսովորեցնի հասնել մաքսիմալ արդյունքների՝ կարճ ժամկետներում։ Հասանելի ու հասարակ տեխնիկաները և մեթոդները թույլ կտան ամրապնդել Ձեր ընկերության դիրքերը ցանկացած ոլորտում և ցանկացած մրցակցային պայմաններում։ «Տուրբոռազմավարությունը» կպատմի, թե ինչպես կարող է Ձեր պարզ տեսլականը, ընկերության առաքելության և դրա արժեքների գիտակցումը բերել շահույթի ծավալների ահռելի աճի։
Իմացե՛ք այն ռազմավարությունների մասին, որոնք կնպաստեն վաճառքների թվի և եկամուտնորի ծավալների մեծացմանը և ծախսերի կրճատմանը։
Այս գիրքը Ձեզ կօգնի, եթե ցանկանում եք՝
- անհապաղ փոփոխությունների ենթարկել Ձեր բիզնեսը,
- ձևակերպել ընկերության արժեքները, առաքելությունը, նպատակը և առաջադրանքները,
- սովորել կանխատեսել բիզնես-ոլորտում սպասվելիք փափոխությունները,
- վարձել լավագույն աշխատակիցներին,
- մոտիվացնելով թիմին՝ հասնել բարձր արդյունքների։
Գրանցվե՛ք Բրայան Թրեյսիի՝ Երևանում կայանալիք “Առաջխաղացման ռազմավարություն” սեմինարին
Հմայքի ուժը
Ինչպես գրավել սրտեր և հասնել հաջողության
Մասնագիտական և անձնական կյանքի ահաջողությունը 85%-ով կախված է շփվելու կարողությունից։ Գաղտնիք չէ, որ գրավիչ մարդիկ ավելի քիչ են ենթարկվում շրջապատի «դիմադրությանը», նրանք ավելի քիչ են ստիպված լինում թակել փակ դռներ, քանի որ նման հյուրերի միշտ էլ ուրախ են տեսնել։
Հմայքը այն չէ, ինչ մեզ տրվում է բնության կողմից։ Հմայիչ լինելը հմտություն է, որը կարող է յուրացվել ցանկացած մարդու կողմից։
Այս գիրքը Ձեզ համար օգտակար կլինի, եթե երազում եք լինել ավելի հաջողակ, վաստակել ավելի շատ, կարիերայում բարձրանալ նոր աստիճանի, լինել համոզիչ զրուցակից։
Այս գիրքը Ձեզ կօգնի, եթե ցանկանում եք՝
- ազատվել ամաչկոտությունից մարդկանց հետ շփվելիս,
- իմանալ հմայքի գաղտնիքը,
- Ձեզ «միլիոնդոլարանոց» զգալ ցանկացած իրավիճակում,
- հեշտությամբ ստեղծել կապեր և ընդլայնել ծանոթությունների շրջանակը,
- ստանալ հաճույք թե՛ կաիրերայում և թե՛ անձնական կյանքում։
Կրիտիկական պահ
Ճգնաժամը հաղթահարելու 21 եղանակ
Մենք դեռևս չենք տեսել այնպիսի մարդկանց, ովքեր երբևէ չեն բախվել ճգնաժամային իրավիճակների հետ։ Իսկ Դո՞ւք։ Այսպես թե այնպես, յուրաքանչյուրս էլ ստիպված ենք լինում պարբերաբար լուծել բարդ կենսական առաջադրանքներ։ Եվ այստեղ գլխավորը լուծման եղանակն է։ Բոլոր մարդիկ տարբեր են, միևնույն ժամանակ գոյություն ունեն ճգնաժամային իրավիճակներից դուրս գալու ունիվերսալ մեթոդներ։
Գրքում ներառված է հանձնարարությունների համակարգ, որը Ձեզ թույլ կտա ճգնաժամից դուրս գալ արժանապատվությամբ։ Աֆորիզմները և հայտնի մարդկանց կյանքերից բերված օրինակներն ընթերցանությունը կդարձնեն մի հաճելի, թեթև, սակայն շատ խորը գործընթաց։
Այս գիրքը Ձեզ կօգնի, եթե ցանկանում եք՝
- սովորել կառավարել Ձեր էմոցիաները ծանր ժամանակներում,
- լավագույնս արձագանքել բարդ իրավիճակներում,
- անհաջողությունների մեջ տեսնել Ձեր անձնական զարգացման համար շահավետ կողմեր,
- գրագետ կերպով կազմակերպել հաղորդակցությունը աշխատակիցների և մրցակիցների հետ,
- գիտակցել Ձեր ուժեղ կողմերը և բարձրացնել ինքնավստահությունը։
Թայմ-մենեջմենթ՝ ըստ Բրայան Թրեյսիի
Ինչպես ստիպել ժամանակին աշխատել Ձեզ համար
Ժամանակը ամենաարժեքավոր ռեսուրսն է։ Դուք կարող եք վաստակել գումար և հեղինակություն, բայց ոչ ժամանակ։ Բրայան Թրեյսին աշխարհի ամենահաջողակ բիզնես-խորհրդատուներից մեկն է, ով իր կյանքի 25 տարիները նվիրել է թայմ-մենեջմենթի հարցերի ուսումնասիրությանը և ստեղծել իր մեթոդիկան։ Համակարգը, որ նկարագրված է գրքում, կօգնի Ձեզ ազատել օրական երկու և ավելի ժամ, սովորել արագ կայացնել որոշումներ, առանձնացնել կարևորագույնը և գործել առանց հապաղման։
Այս գիրքը Ձեզ կօգնի, եթե ցանկանում եք՝
- սովորել կառավարել Ձեր ժամանակը,
- նվազեցնել սթրեսի մակարդակը,
- կարգավորել քունը,
- դառնալ ավելի առողջ,
- կրկնապատկել Ձեր էֆեկտիվությունը և արդյունավետությունը,
- դառնալ հաջողակ ղեկավար։